Կաթնաշոռով պաղպաղակ երեք բաղադրիչից. Պատրաստվում է ընդամենը 7 րոպեում

Կաթնաշոռով այս պաղպաղակը շատ է դուր գալիս ոչ միայն երեխաներին, այլ նաև մեծերին: Այն խորհուրդ ենք տալիս հաճախ պատրաստել, քանի որ ի տարբերություն խանութից գնվածների, դուք այն պատրաստում եք մաքուր բաղադրիչներով, առանց անհայտ հավելումների:

Բաղադրիչներ

  • յուղային կաթնաշոռ — 200 գր
  • խտացրած կաթ (եփած) — 0,5 տուփ
  • կաթ — 50 մլ

Պատրաստման եղանակը 

  1. Հարում ենք բլենդերով կաթնաշոռն ու խտացրած կաթը մինչև միատարր զանգված դառնա:
  2. Ավելացնում ենք կաթը, կրկին լավ հարում:
  3. Այնուհետև լցնում ենք սիլիկոնե ձևամանների մեջ և դնում սառցարանը 4-5 ժամով:
Rate article