ԽՄՈՐ
6 ձուն 250 գ շաքարավազի ու վանիլի հետ հարել այնքան, որ զանգվածը սպիտակի:
Ավելացնել 250 մլ կաթ և 200 մլ առանց հոտի ձեթ (զեյթունի ձեթ չօգտագործել):
Հարել և ավելացնել 1 ճ. գդալ փխրեցուցիչ (разрыхлитель), քիչ-քիչ մաղել մոտ 400 գ ալյուր (պետք է ստացվի բիսկվիթի համար նախատեսվողի պես խմոր, հնարավոր է ալյուրը նշվածից շատ, կամ քիչ օգտագործեք):
Հարել այնքան, որ ստացվի համասեռ զանգված: Թխել ուղղանկյուն ամանի մեջ նախապես 180 աստիճան միացրած ջեռոցում՝ մոտ 40 րոպե: Պատրաստի բիսկվիթը թողնել, որ սառչի, եզրերը սուր դանակով հեռացնել, բաժանել քառանկյուն մասերի:
500 մլ կաթը 250 գ շաքարավազի, 4 ճ. գդալ կակաոյի, 200 գ շոկոլադի հետ եփել՝ անընդհատ խառնելով:
Հենց զանգվածը եռա ու շոկոլադը լրիվ հալչի, հանել կրակից, թողնել, որ դառնա սենյակային ջերմաստիճանի:
Վերցնել 2 հատ մեծ աման, մեկի մեջ լցնել ջնարակը, մյուսի մեջ կոկոսի քերուկը, կտորները բոլոր կողմերից թաթախել նախ ջնարակի, հետո ՝ քերուկի մեջ: Թողնել, որ սառչեն:
Ձեր սեղանը զարդարեք այդ նուրբ ու ձյունե թխվածքով:
Բարի ախորժակ