Եթե սիրում եք գլուխկոտրուկներ, ուրեմն ձեզ դուր կգա համացանցի այս նոր սենսացիան:
Լրագրող Ջիտեշ Պիլալին իր Թվիթերում հրապարակել է մի եռանկյունու նկար ու իր հետևորդներին առաջարկել է հաշվել, թե քանի հատ են դրանք:
Տարածական ընկալումը բոլորի մոտ տարբեր է, այնպես որ շատերի համար դա դժվար խնդիր էր:
Օրինակ դերասանուհի Սոնամ Կապուրը հաշվել է 7 հատ, մեկ ուրիշը` 9 հատ:
Ինքը` հեղինակը ասում է, որ 18 եռանկյուն կա:
Բայց կա տարբերակ նաև 24 եռանկյունով:
Քանի՞ հատ հաշվեցիք դուք: