Պատրաստում ենք տնական իդեալական խտացրած կաթ ընդամենը 10 րոպեում. մեկ անգամ սա փորձելուց հետո, այլևս խանութից չեք գնի

Պատրաստում ենք տնական համեղ խտացրած կաթ ընդամենը 10 րոպեում. մեկ անգամ սա փորձելուց հետո, այլևս խանութից չեք գնի

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • Կաթ — 1 բաժակ
  • Շաքար — 1 բաժակ
  • Կաթի փոշի — 1 բաժակ
  • Կարագ — 50 գրամ
  • Ջուր — 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Մեծ տարածի մեջ լցրեք շաքարը և ավելացրեք վրան ջուրը:

Դրեք կրակին անընդհատ խառնելով պահեք այնքան ժամանակ մինչև շաքարը հալչի և վերածվի կարամել:
Ստացված զանգվածին ավելացնել կարագը և շարունակեք պահել կրակին մինչև կարագը հալչի:

Այդ ընթացքում տաքացրեք կաթը և վրան ավելացրեք կարամելը անըդնդհատ խառնելով: Մի վախեցեք, եթե այս ժամանակ առաջանան գնդիկներ, դրանք անընդհատ կլուծվեն խառնուրդին և կվերանան մի քանի րոպեից:

Երբ զանգվածը դառնում է միատար ավելացրեք կաթի փոշին և ամբողջը միասին լավ խառնել, ընդհանուր խառնուրդը պահել կրակին ևս 3 րոպե:

Այժմ կարող եք սառեցնել խտացրած կաթը:
Եթե նկատում եք, որ կրկին գնդիկներ են մնացել, ապա կարող եք այն անցկացնել ցանցի միջոցով:
Ստացված խտացրած կաթը պահեք սառնարանում:

Բարի ախորժակ

Rate article