Լիմոնի լիկյոր. Գեղեցիկ գույնով, բուրավետ, համեղ «Լիմոնչելո»

Լիմոնով լիկյոր: Այնքան համեղ ու թեթև է, որ կարծես հյութ լինի:

Երբ պատրաստվում եք հաճելի հյուրեր ընդունել, պետք է հոգ տանել ոչ միայն խորտիկների, սեղանի ձևավորման, այլ նաև խմիչքների մասին: Ոչ բոլորն են սիրում թունդ ալկոհոլ, բայց դեմ չեն լինի մի փոքր ոգելիցի: Այս դեպքերի համար էլ առաջարկում են պատրաստել տնական լիկյոր լիմոնով: Բաղադրիչնները շատ պարզ են, պատրաստման եղանակն` ավելի պարզ: Մի փոքր ջանք, մի քիչ ժամանակ` և սեղանը կզարդարի, և հյուրերին հաճույք կպատճառի այս համեղ խմիչքը:

Բաղադրությունը

  • օղի – 1 լիտր
  • կիտրոններ – 9-10 հատ
  • շաքար – 300-400 գրամ
  • ջուր – 150-300 գրամ


Լիմոնչելայի պատրաստումը, քայլ առ քայլ

  1. Լվացեք կիտրոնները, հեռացրեք կեղևը (միայն դեղին մասը, փորձելով չհասնել սպիտակին, որը կարող է դառնություն տալ): Ես բանջարեղեն մաքրելու դանակով եմ աշխատում, բայց կարելի է վերցնել նաև քերիչ:
  2. Բանկայի մեջ լցրեք կեղևի քերուկը, վրան ավելացրեք օղին: Թողեք 10-14 օր ստվերոտ տեղում, սենյակային ջերմաստիճանում: Նման հնարավորություն չլինելու դեպքում կարող եք դնել սև տոպրակի մեջ: Փորձեք ամեն օր թեթևակի թափահարել հեղուկը:
  3. Ժամկետն անցնելու օրվանից հետո եռացրեք ջուրը եւ շաքարավազը խառնեք: Ընտրեք համը, որը սիրում եք` քաղցր, կամ ոչ այնքան:
  4. Խառնել օշարակը հեղուկին, ավելացնել 1-2 լիմոնի հյութ: Այս ամենը լավ խառնել, թողնել ևս 5-7 օր:
  5. Այնուհետև քամել մառլյայով, լցնել շշերի մեջ, պահել զով տեղում:

Շատ համեղ է, շատ գրավիչ տեսք ունի:

Լիմոնչելոն մատուցում են լավ սառեցված վիճակում, այնպես որ հյուրերի ժամանելուց մի քանի ժամ առաջ դրեք սառնարանը: Համոզված ենք, որ նրանց դուր կգա այս վերաբերմունքը:

Գնահատականը
Rate article