Թեստ. Ընտրեք մատանին և իմացեք, թե ինչպիսին են տեսնում ձեզ տղամարդիկ

Նախ, նստեք այնքան հարմարավետ, որքան կարող եք, հանգստացեք, խոր շունչ քաշեք եւ կենտրոնացեք:

Այնուհետեւ ընտրեք մատանիներից մեկը եւ կարդացեք վերծանումը:

Մատանի համար 1

Դուք կրքոտ  եւ զգայական բնույթ ունեք, տղամարդիկ գրավվում են ձեր առեղծվածային կրակով: Դուք միշտ շրջապատված եք առեղծվածի քողով, որը հեշտ չէ լուծել: Երբեմն դուք ինքներդ էլ չգիտեք, թե ինչ է ձեր մեջ թաքնված:

Դուք հաճախ բորբոքվում եք զգացմունքներից, երբեմն կորցնում ես վերահսկողությունը ինչը խանգարում է հարաբերություններին: Ոչ բոլորը կարող են դիմակայել կրքի այսպիսի արտահայտմանը, այնպես որ սովորեք ձեր էներգիան ուղղելով օգտակար ուղղությամբ: Օրինակ, սկսեք կրակոտ պարերից:

Մատանի համար 2

Դուք թվում եք շատ զուսպ ու անխոցելի` իսկական Ձյունե թագուհի: Որոշ տղամարդիկ ամաչում են ձեր ներկայությամբ եւ վախենում են ձեզ մոտենալ հանդիպելու առաջարկով: Դուք կարող եք միայն հայացքով ոչնչացնել ձեր կարծիքով անարժան երկրպագուին:

Բայց ձեր սառնությունը միայն արտաքինից է: Պարկեշտ մարդու կողքին դուք ամբողջովին բացվում եք, սառնամանիքից վերածվում տաք ջրի: Դուք կարող եք դառնալ իրական մուսան եւ հավատարիմ ուղեկից ձեր տղամարդու համար:

Մատանի համար 3

Դուք փոփոխական եք, ինչպես քամին, եւ կարողանում եք հարմարվել ցանկացած հանգամանքի: Դուք շատ արժեքավոր որակներ ունեք, որտեղ էլ որ հայտնվեք, լրացնում եք շրջակա տարածքը եւ վերացնում ցանկացած հակամարտություն դեռ արմատից:

Միեւնույն ժամանակ, ցանկացած վիճաբանությունում դուք միշտ հաղթում եք, ինչը տղամարդիկ չեն սիրում: Փորձեք ձեր տղամարդուն ամեն անգամ մեղավոր չսարքել, վաղ թե ուշ նա հոգնելու է մեղքի հավերժական բեռը կրելուց, եւ դուք մենակ մնաք:

Rate article