Գաղտնի պահվող բաղադրատոմս վրացի խոհարարից. Ահա թե ինչպես կարելի է համեղ թթու դնել

Գաղտնի պահվող բաղադրատոմս վրացի խոհարարից. Ահա թե ինչպես կարելի է համեղ թթու դնել:

Բաղադրիչներ

-Կաղամբ – 3 կգ,

-Բազուկ – 1.5 կգ,

-Կծու կարմիր պղպեղ – 3 հատ (եթե շատ կծու չեք սիրում, կարող եք օգտագործել 1 հատ),

-Սխտոր – 2 հատ,

-Նեխուր – 2 փունջ,

-Աղ – 3 ճ/գ,

-Ջուր – 2 լ,

-Հատիկ սև պղպեղ՝ ըստ ճաշակի,

-Հատիկ բուրավետ պղպեղ – 10 հատ,

-Դափնու տերև, մեխակ – 3 ծաղկաբույլ

Պատրաստման եղանակը

Այս բաղադրատոմսում օգտագործվում է սառը աղաջուր, ուստի պետք է այն պատրաստել նախօրոք:

Կաթսայի մեջ ջուր եռացնել և լցնել աղը, ավելացնել պղպեղը, մեխակը, դափնու տերևը:

Աղի քանակը կարող է փոխվել ըստ Ձեր ճաշակի: Թողնել աղաջուրը, որպեսզի սառչի:

Կաղամբը կտրատել մեծ կտորների: Բազուկը կտրատել բարակ կլորների:

Մաքրած սխտորը կտրատել երկարությամբ, իսկ պղպեղը՝ օղակներով: Խորը կաթսայի մեջ շարքով շարել մթերքը՝ հատակին՝ բազուկ, հետո՝ կաղամբ, նորից բազուկ, հետո՝ սխտոր և պղպեղ։ Դա ծածկել նեխուրով (մի քանի ճյուղ): Այդպես շարել ամբողջ կաթսան, վերևի շարքը՝ բազուկ:

Լցնել սառը աղաջուրն այնպես, որ այն ամբողջությամբ ծածկի մթերքը: Վրան դնել ափսե, ափսեի վրա՝ ծանրություն: Մոռանալ կաղամբի մասին 3 օր, թող խմորումը կատարվի հենց խոհանոցում: Եթե անհրաժեշտություն լինի, ավելացնել աղը:

3 օր հետո կաղամբը կաթսայով դնել սառնարանի մեջ, իսկ 5-րդ օրը թթուն ամբողջովին պատրաստ է:

Rate article