Այս կարկանդակի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն ամենայն հավանաանությամբ կան ձեր տանը

Contents
  1. Բաղադրիչներ
  2. Լցոն:
  3. Պատրաստման եղանակը

Բաղադրիչներ

  • 1 բաժակ ալյուր
  • 1 բաժակ մածուն
  • 2 ձու
  • 0.5 թեյի գդալ աղ
  • 1 թեյի գդալ սոդա

Լցոն:

  • 300 գր. աղացած միս
  • 2-3 սոխ` մանր խորանարդիկներով կտրատած
  • աղ, պղպեղ ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Մածունին ավելացնում ենք սոդան, թողնում 5 րոպե: Այնուհետև ավելացնում ենք մնացած բաղադրիչները և լավ խառնում:
  2. Խմորի կեսը լցնում ենք ձևամանի մեջ, որը նախապես յուղել և ալյուր էինք ցանել:
  3. Խմորի վրա լցնում ենք հում աղացած, համեմված միսը, վրայից լցնում մնացած խմորը, հարթեցնում:
  4. Թխում ենք 170 С-ի տակ, մոտ 40 րոպե:

Բարի ախորժակ

Rate article