Քչերը գիտեն հազարի հյութի բուժիչ հատկությունների մասին…

Դեռևս 15-րդ դարում, հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Հազարը վանում է անքնությունը, օգնում է մելամաղձության դեպքում, անցկացնում է շոգից առաջացած գլխացավը, առատացնում է մայրերի կաթը, սրում է տեսողությունը»։ Եվ իսկապես, բժիշկների կարծիքով հազարի (այլ անվանումներն են`մարոլ, կաթնուկ, աղցանախոտ) հյութը կարող է շատ հիվանդություններ բուժել:

Հազարի տերևներում պարունակվող վիտամինները, երկաթը և մագնիումը նպաստում են արյան ստեղծմանը, ինչի շնորհիվ հազարը կիրառվում է երկաթի սակավության հետևանքով առաջացած անեմիայի բուժման  համար։
Հազարի  հյութն օգտակար է քրոնիկ ստամոքսաբորբի, 12-մատնյա աղիի և ստամոքսի խոցի բուժման համար, իսկ կալցիումի և յոդի առկայության շնորհիվ հյութը կիրառվում է նաև  վահանագեղձի հիվանդությունների (տիրեոիդիտ, տիրեոտոքսիկոզ) բուժման համար։ Ինչպե՞ս  օգտագործել հազարի հյութը:

Քրոնիկ փորկապություն -Խմեք 1-ական թ/գ հյութ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Վահանագեղձ Խառնեք  մարոլի, կանաչ լոբու պատիճների, գազարի հյութերը (4։3։6)։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։

Այրոց Խմեք 3 գրամ մարոլի հյութ` խառնած գազը հանած հանքային ջրի հետ։
Անքնություն— Խմեք 100 մլ մարոլի հյութ քնելուց առաջ։

Հիպերտոնիա, մակերիկամների և վահանագեղձի հիվանդություն, ռևմատիզմ.- Խառնեք մարոլի, սպանախի և նեխուրի հյութերը (5։4։7)։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։

Զգուշացում`Հազարի  հյութը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային հիվանդության սրացման շրջանում, լուծի, հոդատապի, միզաքարային հիվանդության դեպքում։

Rate article