Խնձորի քացախով լավագույն հակատարիքային դիմակները, որոնք կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում

Խնձորի քացախով լավագույն հակատարիքային դիմակները, որոնք կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Մաշկային խնդիրները կարող են առաջանալ ցանկացած տարիքում և տարբեր պատճառներով: Դրանք կարող են պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով, ներքին օրգանների աշխատանքի խանգարումներով կամ լինել մաշկաբանական հիվանդությունների հետևանքով: Բնական խնձորի քացախը կարող է հրաշալի միջոց լինել ակներց, պիգմենտյին հետքերից և կնճիռներից ազատվելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խնձորի քացախով մի քանի արդյունավետ միջոց՝ մաշկային խնդիրներից ազատվելու համար:

Ինչպես օգտագործել խնձորի քացախը

Խնձորի քացախի մեջ պարունակվող բնական թթուն ոչնչացնում է մաշկի վրայի սնկերն ու բակտերիաները՝ կարգավորելով թթվահիմնային բալանսը: Բացի այդ, այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով ու ֆերմենտներով, որոնք շատ կարևոր են մաշկի համար:

Խնձորի քացախով դիմակ ակների դեմ

Այս դիմակը շատ հարմար է յուղոտ մաշկի համար, որի վրա անընդհատ խնդիրներ են առաջանում: Այն դարձնում է մաշկն անփայլ, մաքրում է ու նեղացնում ծակոտիները:

Բաղադրությունը

2 ճ.գ. վարսակի փաթիլներ, 2 թ.գ. մեղր, 4 ճ.գ. խնձորի քացախ:

Օգտագործման եղանակը.

Վարսակը մանրացնել ու ալյուր դարձնել, խառնել այն մեղրին ու ավելացնել քացախը: Ստացված զանգվածը քսել մաքուր դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետր լվանալ գոլ ջրով և քսել խոնավեցնող անյուղ նրբաքսուք:

Երիտասարդացնող դիմակ

Դարձնում է մաշկն ավելի առաձգական ու ձիգ, թարմացնում ու սնուցում է այն:

Բաղադրությունը.

1 ոչ մեծ վարունգ, 3 ճ.գ. ձիթայուղ, 1 ձվի դեղնուց. 1/3 թ.գ. խնձորի քացախ:

Օգտագործման եղանակը

Վարունգը քերիչով մանրացնել, հյութը մի փոքր քամել, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները և քսել, դեմքին, պարանոցին ու դեկոլտեի հատվածին: 15 րոպե անց լվացվել գոլ ջրով:

Լոսյոն յուղոտ մաշկի համար

Հաճախ ժամանակը չի բավականացնում պարբերաբար կոսմետիկ դիմակներ պատրաստելու համար: Նման դեպքերում կարելի է խնձորի քացախով լոսյոն պատրաստել, որը կարել է 3 օր պահել սառնարանում:

Բաղադրությունը

5 ճ.գ. կանաչ թեյի թունդ թուրմ, 1 ճ.գ. խնձորի քացախ:

Օգտագործման եղանակը

Բաղադրիչները խառնել և ստացված լոսյոնով օրական մեկ անգամ մաքրել դեմքը: Այս միջոցն ազատում է յուղոտ փայլից, չորացնում է մաշկն ու տոնուս է հաղորդում:

Դիմակ պիգմենտային հետքերի դեմ

Այս դիմակը նպաստում է մաշկի գունաբացմանը և պիգմենտային հետքերի, փոքրիկ սպիերի ու կնճիռների վերացմանը

Բաղադրությունը

0,5 բաժակ ջուր, 1 թ.գ. խնձորի քացախ, կես կիտրոնի հյութ, 1 ճ.գ. մեղր, 2 ճ.գ. կերակրի սոդա:

Օգտագործման եղանակը

Քացախն ու կիտրոնի հյութը լուծել ջրում, այնուհետև խառնուրդը դանդաղ ավելացնել սոդային և անընդհատ խառնել, մինչև դառնա համասեռ հեղուկ խյուսատիպ զանգված:

Ավելացնել մեղրն ու լավ խառնել: Ստացված խառնուրդը քսել մաքուր մաշկին, թողնել 10 րոպե և լվացվել նախ գոլ, այնուհետև սառը ջրով:

Rate article