Բնական քսուք, որի միջոցով դուք կազատվեք սպիներից. Արդյունքն ակնհայտ է…

Սպիներն ու ձգվածքները կարող են առաջանալ մարմնի ցանկացած հատվածում և դառնալ բազմաթիվ բարդույթների առաջացման պատճառ: Մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանցից, դարձնել քիչ նկատելի կամ գոնե քողարկել և հսկայական գումարներ են վատնում տարատեսակ քսուքների և դեղամիջոցների համար, սակայն այս խնդրից կարելի է ազատվել նաև ժողովրդական միջոցներով:

Ներկայացրել է մի բնական քսուքի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել նույնիսկ հին սպիներից: Բացի այդ, սա հիանալի միջոց է՝ ձգվածքներից ազատվելու համար: Բաղադրությունը. · դդմի սերմեր, · ձվի կեղև, · ձիթայուղ կամ նշի յուղ: Պատրաստման եղանակը. Նախապես չորացրած ու մաքրած դդմի սերմերը սրճաղացով մանրացնել և խառնել մանրացրած ձվի կեղևին (1:1 հարաբերակցությամբ):

Կարելի է պարզապես հավասար քանակությամբ բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և միասին մանրացնել, մինչև ստացվի համասեռ փոշի: Այնուհետև հարկավոր է ստացված խառնուրդին ավելացնել այնքան բուսական յուղ, որ ստացվի թանձր մածուկ: Ստացված խառնուրդը հարկավոր է օրական երկու անգամ քսել սպիի վրա և ծածկել այն բինտով: Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել մեկ ամիս շարունակ, սակայն արդյունքն արդեն նկատելի կլինի ընդամենը երկու շաբաթ անց:

Rate article