Փորձեք խաբել ձեր օրգանիզմին. Մի քանի հետաքրքիր հնարք

Մեր օրգանիզմի մասին այս փաստերը չեն սովորեցնում անգամ դպրոցում։ Համոզված ենք, որ դուք չգիտեք այս մասին։


Փորձեք և համոզվեք։

  • Եթե դուք տառապում եք անքնությամբ, ուղղակի արագ թարթեք աչքերը մեկ րոպեի ընթացքում։
  • Երբ լոգանք ենք ընդունում, վերջում միացրեք սառը ջուր։ Դա կօգնի վերացնել մաշկի վրա առաջացած ցանը։ Սառը ջուրը նեղացնում է ծակոտիները և կանխում է այնտեղ բակտերիաների ներթափանցումը։
  • Եթե դուք շատ եք զուգարան ուզում, ու արդեն չեք կարողանում զսպել, ուղղակի մտածեք սեքսի մասին։
  • Եթե հավատանք գիտական հետազոտություններին, ապա աջ ականջը ավելի լավ է ընկալում մարդկային խոսքը, իսկ ձախը՝ երաժշտությունը։
  • Եթե դուք պառկում եք անկողնում և գլխապտույտ զգում, ապա ուղղակի դրեք մեկ ոտքը գետնին։

  • Եթե դուք ուժեղ գլխացավ եք զգում, ուրեմն իջեցրեք ձեռքը սառույցով լի սառը ջրի մեջ։
  • Քսեք մոծակի խայթած հատվածին չոր դեզոդորանտ, որպեսզի անտանելի քորը անցնի։
  • Եթե ձեր քունը շատ է տանում, ապա պահեք ձեր շունչը ինչքան հնարավոր է երկար։
  • Եթե ձեզ մոտ ծիծաղ է առաջացել ամենապատասխանատու պահին, ապա ուղղակի կծեք ձեր լեզուն։
  • Եթե դուք անընդհատ մտածմունքների մեջ եք, ուրեմն գրեք թղթի վրա այն մասին, թե ինչ եք զգում։ Ասում են, այն օգնում է թուլանալ։
  • Եթե ձեզ մոտ նկատվում է մրսածություն, ապա մահճակալի մոտ դրեք  մաքրած սոխ։

  • Եթե կոկորդում քոր եք զգում, ուրեմն ականջի փայտիկով քորեք ականջի ներքին մասը։
  • Որպեսզի անցկացնեք կոկորդի ցավը, կերեք զեֆիր։
  • Ատամի ցավի դեպքում հարկավոր է սառույցի կտորով մերսել բութ մատի և ցուցամատի մեջտեղում ընկած հատվածը։
  • Փչեք բութ մատին, որպեսզի նվազեցնեք սրտի բաբախյունների թիվը։
  • Եթե զգում եք, որ արդեն հուզվել եք, սակայն չեք ուզում լաց լինել մարդկանց մոտ, ապա լայն բացեք աչքերը և մի թարթեք։
Rate article