Պատրաստում ենք հայելային գլազուրով ու համեղ բիսկվիթային շերտով կեքս

Շոկոլադե համեղ կեքս , որը «խոստանում» է գերել բոլորին

Բաղադրիչներ

  • ալյուր – 270 գ
  • փխրեցուցիչ – 1 թ/գ
  • աղ – 0,5 թ/գ
  • կակաո – 40 գ
  • ձու – 2 հատ
  • շաքարավազ – 270 գ
  • ջուր – 200 մլ
  • ձիթայուղ – 140 մլ
  • չամիչ – 60 գ
  • դարչին – 0,5 թ/գ

Ջնարակի համար՝

  • շոկոլադ սև – 50 գ
  • սերուցք՝ 30-35% յուղայնության – 50 մլ
  • Ինչպես նաև՝ գետնանուշ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք կեքսը: Ալյուրը, կակաոն, ձուն, փխրեցուցիչը, շաքարավազը, վանիլինը, դարչինն ու աղը խառնում ենք: Ավելացնում ենք ձիթայուղը, 200 մլ սառը ջուրը և միջին արագությամբ հարում մինչև համասեռ զանգվածի առաջացումը: Ավելացնում ենք չամիչը և խառնում:

Ձևամանը պատում ենք ձիթայուղով ու մի փոքր ալյուր ցանում: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 40-45 րոպե:
Թխված կեքսը մի քանի րոպե թողնում ենք ձևամանի մեջ, հետո հանում ու ցանցի վրա հովացնում:

Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքն ու շոկոլադը մարմանդ կրակին տաքացնում ենք և անընդհատ խառնելով համասեռ զանգված ստանում:

Կեքսը ջնարակապատում ենք, կտորների բաժանում և մատուցում:

Բարի ախորժակ

Rate article