Խոզի կողիկներով թագ. Ցանկացած սեղանի տոնական տեսք կտա

Մեղրային կողիկների սիրահարներին մենք առաջարկում ենք այս հետաքրքիր ուտեստը: Սա հենց այն խորտիկն է, որ մսակերներին մեծ հաճույք կպատճառի:

Այն աչք է շոյում ձևավորմամբ և գրավում է ախորժելի համով: Ճիշտ է, մարինացման և նախապատրաստման համար բավական ժամանակ է ծախսվում, բայց արդյունքը հաստատ չի հիասթափեցնի:

Միսը շատ փափուկ է ստացվում, հեշտ է պոկվում ոսկորից, իսկ բույրը… անմահական է:

Բաղադրիչներ`

  • Խոզի կողեր(մատեր) – 3,5 կգ
  • Խնձորի հյութ – 200 մլ
  • Մեղր – 60 գ
  • Գինու քացախ – 60 մլ
  • Կիտրոնի հյութ – 30 մլ
  • Մշկընկույզ – 1 թեյի գդալ
  • Համեմի սերմ – 1 թեյի գդալ
  • Կարտոֆիլ – 2 հատ
  • Շամպինյոն – 150 գր
  • Աղ- ըստ ճաշակի
  • Աղացած սև պղպեղ- ըստ ճաշակի
  • Սխտոր – 1 գլուխ
  • Բուսական յուղ – 2–3 ճաշի գդալ

 

Պատրաստման եղանակը տեսանյութում

Բարի ախորժակ

Rate article