Լավ կլինի, եթե հրաժարվեք լուծվող սուրճից. Ահա թե որն է պատճառը

Բժիշկները զգուշացնում են, որ պատրաստման համար հարմար լուծվող սուրճը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Այդ ըմպելիքը վտանգավոր միացություններ է պարունակում։

Տարբերակում են լուծվող սուրճի մի քանի տեսակներ, որոնցից ամենավտանգավորը համարվում է սուբլիմացված սուրճը, որը ստացվում է սուրճի հատիկները վակուումի մեջ ջրազրկելու, սառեցնելու տեխնոլոգիայի միջոցով։ Դրա արդյունքում սուրճը պահպանում է համը, գույնը և հոտը։

Գիտնականները նախազգուշացնում են, որ լուծվող սուրճի պարբերաբար օգտագործումը հանգեցնում է հորմոնալ խանգարումների։ Նրանց խոսքով՝ այդ ըմպելիքը առողջության համար վտանգավոր մոտ 100 տարատեսակ միացություններ է պարունակում։

Rate article