Ախ, այս նրբահամ ֆրանսիական պանիրը. Անպայման էլի եմ պատրաստելու, համեղ է

Այժմ խանութներում տարբեր տեսակի պանիրներ կարելի է գտնել: Սակայն որքան ավելի շատ եմ լսում արհեստական նյութերի օգտագործման մասին, այնքան ավելի եմ խուսափում գնել մթերքներ, որոնց պատրաստման մասին քիչ տեղեկություն կա փաթեթավորման վրա: Այդ իսկ պատճառով գերադասելի է մի քիչ ավելի շատ ժամանակ ծախսել խոհանոցում, բայց ընտանիքի սնունդը լինի բնական ու ավելի մաքուր: Հիմա ձեզ կներկայացնեմ մի ֆրանսիական բաղադրատոմս, որով կարելի է տան անդամների և հյուրերի համար համեղ պանիր պատրաստել:

 Բաղադրիչներ

0,5 կգ կաթնաշոռ 9%-անոց յուղայնության

0,5 լ կաթ 3,5 %-անոց յուղայնության

1 հատ ձու

0,5 թ. գդալ սոդա

 

50 գ կարագ

 

Աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կաթն ու կաթնաշոռը լցնել կաթսայի մեջ և անընդհատ խառնելով հասցնել եռման, այնուհետև կրակը իջեցնել և շարունակել եփել մարմանդ կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Երբ կաթը «կտրվի», կաթնաշոռային զանգվածը լցնել քամիչի վրա փռված թանզիֆի մեջ, Երբ ամբողջությամբ քամվի, ավելացնել աղը, կարագը, ձուն և դնել մարմանդ կրակի վրա: Եփել 5 րոպե անընդհատ խառնելով: Կրակից վերցնել և լցնել նախապես պատրաստված կաղապարի մեջ: Կարելի է կաղապարի մեջ թանզիֆ փռել, որպեսզի պանիրը հետո հեշտությամբ դուրս բերվի կաղապարից:

Տեղավորել սառնարանում և թողնել ողջ գիշեր: Առավոտյան նախաճաշին արդեն կարող եք վայելել անչափ համեղ տնական պանիրը:

Բարի ախորժակ:

Rate article