Տնական միջոց, որն օգնում է կոկորդի ցավի, խզված ձայնի ու հազի դեպքում

Այս պատրաստուկի օգտագործումը շատ օգտակար է կոկորդի եւ իմունային համակարգի համար: Եթե սկսեք օգտագործել առաջին նշանների դեպքում, ապա կկանխեք հիվանդությունը 1-2 ժամում: Դեղամիջոցը պատրաստվում է չամանի սերմերի հիմքով: Այն անաիսի նման սուր համեմունք է:

Բաղադրատոմսը.

Կաթսայի մեջ լցրեք 200 մլ ջուր եւ 80 գրամ չամանի սերմերի փոշի եւ եռացրեք 15 րոպե, կստանաք թանձր զանգված: Թողեք 10 րոպե: Քամեք: Ավելացրեք 50 մլ ջուր եւ հասցրեք եռման: Վերցրեք կրակից, ավելացրեք 1 ճ.գդալ կոնյակ: Դեղամիջոցը պատրաստ է:

Օգտագործեք 1թ. գդալից 30 րոպեն մեկ: Մի քանի գդալ խմելուց հետո 1-2 ժամից կոկորդի ցավը կանցնի: 4 ժամ անց կարող եք ավարտել բուժումը:

 

Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում հատկապես նրանց, ովքեր հաճախ են հիվանդանում կոկորդի կամ նշիկների բորբոքումով:

Բայց հիշեք, որ չամանից պետք է խուսափեն երիկամների հիվանդություն ունեցող մարդիկ:

Rate article