Սպիտակ ոսկի. Իմացեք, թե ինչ է տալիս օրգանիզմին կարագի մեկ կտորը

Երբ իմացա այս մթերքի օգտակար հատկությունները, անմիջապես այն վերադարձրի իմ սննդակարգ:

Վերջին ժամանակներում ասում են, որ կարագը պարունակում է խոլեստերին, վնասկար է կազմվածքի համար, և այդ է պատճառը, որ այն կորցրել է ճաշացանկում իր առաջնահերթ տեղը: Հարկ է նշել, որ այս մթերքը Տիբեթի բնակիչների ամենահարգի ուտելիքներից է: Վստահ եմ՝ Դուք գիտեք նրանց երկարակեցության մասին:

Իրականում, կարագն օրգանիզմի համար իսկապես շատ օգտակար է: Շատ հաճախ արտադրողները կարագին ավելացնում են բուսական յուղեր և մարգարին, և հենց այդ պատճառով էլ վատ համբավ է ձեռք բերել:

Կարագի որակը.

Որպեսզի կարագը առողջությանը վնաս չպատճառի, այն պետք է լինի որակյալ: Այսօրվա արտադրողը արդեն սովորել է կարագ պատրաստել ամենաանորակ հումքից և ավելացնել բուսական յուղեր: Դրա համար պետք է իմանալ, թե ինչպես ընտրել որակյալ ապրանք:

1. Պետք է իմանալ, թե որն է քո երկրում կարագի ու մարգարինի համարանիշը: Ոչ ճիշտ համարանիշի դեպքում այն գնել չի կարելի:

2. Կարագը պետք է պահվի 6 աստիճան պայմաններում, 30-35 օր: Ավելի երկար պահպանման ժամկետի դեպքում այն ունի հավելումներ:

3. Նախապատվությունը տվեք փայլաթիթեղով փաթեթավորված ապրանքին: Լույսի տակ այն դեղնում է և կորցնում վիտամին A-ն:

4.Շուկայից կարագ գնելու դեպքում առանց ամաչելու փորձեք այն: Կարագը պետք է բերանում անմիջապես հալվի և չկպչի ատամներին: Ուշադրություն դարձրեք կտրվածքին՝ այն պետք է փայլի:

5. Կարագը լինում է բաց դեղնավուն, ձմռանը գույնն ավելի բաց է: Դա պայմանավորված է խոտի որակով: Այն պետք է չլինի ո՛չ դեղին ո՛չ սպիտակ:

6.Բնական կարագը շատ հեշտ է քսվում հացին, եթե այն փշրվում է, ապա ջրի պարունակությունը շատ է:

7. Տնային պայմաններում կարելի է կատարել հետևյալ փորձը.

Մեկ կտոր կարագը գցել եռման ջրի մեջ: Որակյալ կարագը լուծվում է և դառնում միասեռ, իսկ վատ կարագը՝ գնդվում է:

Մենք կներկայացնենք մի քանի ծանրակշիռ պատճառներ, որոնք կստիպեն Ձեզ կարագ օգտագործել:

1. Կարագը վիտամին A-ի հեշտ ընկալվող աղբյուր է, որն անհրաժեշտ է մակերիկամների և վահանաձև գեղձի աշխատանքների համար:

2. Կարագի օգտագործումը կանխում է ավելորդ քաշի առաջացումը: Նրա մեջ մտնող ճարպաթթուները օրգանիզմի համար էներգիայի աղբյուր են: Կարագն ուտելուց հետո միանգամից հագենում ես, և սովի զգացողությունը վերանում է

3. Կարագը յոդի աղբյուր է:

4. Լավացնում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Երեխաների դեպքում կանխում է փորլուծությունը, իսկ մեծերի մոտ՝ փորկապությունը:

5. Կարագ օգտագործող մարդկանց մոտ ինֆարկտի ռիսկը փոքրանում է:

6. Կարագի ճարպաթթուները օգնում են A,D,E,K վիտամինների յուրացմանը: Խորհուրդ է տրվում ճաշերը պատրաստել ոչ թե ձեթով, այլ կարագով: Որպեսզի կարագը չայրվի՝ կարելի է ավելացնել զեյթունի ձեթ:

7. Կարագը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխում են քաղցկեղն ու աթերոսկլերոզը:

Այժմ արդեն Դուք գիտեք կարագի օգտակար հատկությունների մասին և կարող եք ինքնուրույն ընտրել որակյալ կարագ:

Օգտագործեք կարագ և եղեք առողջ!

Rate article