Հանկարծ լռության մեջ լսվեց բուժքրոջ ճիչը… «Արցունքները… նա լաց է լինում»

Ցավում է…շատ է ցավում: Շնչելն այլևս դառնում է անհնարին: Երիտասարդ տղամարդը մի կերպ հասավ զբոսայգու նստարանին ու նստեց,փորձելով շունչ առնել: Ցավն ավելի էր սաստկանում…ու երբ տղամարդը ևս մեկ անգամ փորձեց խորը շունչ քաշել,մարմինը ցավից ցնցվեց ու անշարժացավ: Նա այլևս չտեսավ շուրջը հավաքված մարդկանց, չլսեց շտապօգնության ազդանշանները և օգնության շտապող բժիշկների ձայները:

Լույս… իսկ որտե՞ղ եմ ես, որտեղի՞ց է այս տաք լույսը … կարևորն է, որ էլ ցավ չունեմ: Տղամարդը փորձեց նայել շուրջը, ուսումնասիրել շրջապատը, բայց ամեն ինչ մշուշված էր: Մի քիչ անց նրա աչքով ընկավ մի մեծ շուն,որին անմիջապես ճանաչեց: Նրա անունը Գրեյ էր:

-Բարև, Տեր:

-Գրեյ, դու՞…ինչպես գտար ինձ: Ես քնա՞ծ եմ, ինչպես է, որ կարողանում ես խոսել:

-Այստեղ բոլորն էլ կարողանում են խոսել: Տե՛ր իմ, դու չես քնած չես, դու մահանում ես… Իսկ ես վաղուց արդեն մահացել եմ:

Այդ ժամանակ տղամարդը նորից հիշեց այն, ինչ ջանասիրաբար փորձում էր մոռանալ արդեն մի քանի տարի է: Նրան տանջում էր դավաճանած լինելու զգացումը…

-Տեսնում եմ չես մոռացել… Հիշու՞մ ես ինչպես բարկացար ինձ վրա, ինչպես բարկությունից դողալով ինձ գցեցիր մեքենան ու բերեցիր քաղաքից դուրս, թողեցիր ճանապարհի կենտրոնում ու հեռացար առանց հետ նայելու…բայց ես մեղավոր չէի, որ ծերացել էի ու ազդում էի նյարդերիդ վրա:

-Գրեյ, ես հավատացած էի, որ քեզ ինչ որ մեկը կվերցնի ու դու նոր տուն կունենաս:

-Մի ստի՛ր: Դու այդպես փորձում ես արդարացնել ինքդ քեզ: Ես երկար ժամանակ վազում էր մեքենայիդ ետևից, մինչև կորցրի հետքդ: Հետո վերադարձա այն վայրը, որտեղ թողել էիր ինձ, չգիտես ինչու հավատացած էի, որ կվերադառնաս իմ ետևից: Չէ՞ որ ես քեզ սիրում էի այնպես, ինչպես կարող են սիրել միայն շները: Բայց դու այդպես էլ չվերադարձար:

Ամեն օր ես թրև էի գալիս ճանապարհի երկայնքով, հույս ունենալով, որ վերջապես կհանդիպեմ քեզ: Հետո ընկա մեքենայի տակ: Գիտե՞ս ինչ էի ուզում այդ պահին: Վերջին անգամ լսել ձայնդ ու մեռնել գլուխս ծնկներիդ դրած: Այստեղ ինձ նմանները շատ են: Մարդիկ շատ հաճախ են դաժանորեն վերաբերվում մեզ հետ: Ու երբեք չեն մտածում, որ մի օր պատասխան են տալու դրա համար:

Տղամարդը ծնկեց շան առաջ, սիրտը ցավից պայթում էր: Այդ ցավը կատարած արարքի ամոթից առաջացած ցավն էր: Արցունքները հոսում էին, բայց  թեթևություն չէին բերում:

-Ների՛ր ինձ… Շները կարող են ներել ու սիրել, չնայած ես դրան արժանի չեմ:

Շունը մոտեցավ իր սիրելի տիրոջն ու ասաց.

-Ես ներել եմ քեզ… մնաս բարով, քեզ դեռ շուտ է մահանալ… ես կխնդրեմ քո համար:

Վերակենդանացման բաժանմունքում բժիշկները պայքարում էին երիտասարդ տղամարդու կյանքի համար: Սրտի կաթված էր ու նրանք ոչինչ անել չէին կարող: Վերջ…

Հանկարծ լռության մեջ լսվեց բուժքրոջ ճիչը… «Արցունքները… նա լաց է լինում»:

Բժիշկների արագ գործողություններից հետո տղամարդը փրկվեց:

Մեկ ամիս անց նա արդեն բացարձակ առողջ էր ու դուրս գրվեց հիվանդանոցից: Տուն գնալու ճանապարհին նա հանդիպեց մի փոքրիկ շնիկի…

-Գնա՛նք տուն, Գրեյ…

Ծեր շունը մարդու մեջ մարդուն փրկեց…

Rate article