Եթե այս նշաններից մեկը կամ մի քանիսն ունեք՝ անմիջապես դիմեք բժշկի. Սիրտն անտեսել չի կարելի

Սիրտը օրգանիզմի հիմնական շարժիչն է: Եթե այն անուշադրության մատնեք, դա անմիջապես կբերի առողջական լուրջ խնդիրների: Մարդու օրգանիզմն ինքն է ազդանշաններ տալիս, թե որ օրգանն է հարվածի տակ և որ պետք է անպայման դիմել բժշկի: Սիրտն ամենից զգայունն է, բայց իր անհանգստության մասին տարբեր ձևերով է հուշում:

Կան պատճառներ, որոնք ազդում են սրտի վրա, որոնց վրա մենք ազդել չենք կարող, օրինակ տարիքը, ժառանգականությունը, բայց կան այնպիսիները, որոնք կարելի է կառավարել:

Ինչն է վնասում սրտին՝

  • ծխելը
  • նստակյաց կյանքը
  • ոչ ճիշտ, յուղոտ սնունդը
  • ավելորդ քաշը


Սրտի հիվանդությունների նշաններ, որոնք չի կարելի անտեսել:

1. Ցավ կրծքավանդակում
Եթե ուժգին ճնշում եք զգում կրծքում, ապա անմիջապես դիմեք բժշկի:

2. Սրտխառնոց, ստամքոսի ցավ, այրոց, մարսողության խնդիրներ, սրանք կարող են սրտի ոչ նորմալ աշխատանքի հետ կապված լինել: Եթե այս ամեն հետ մեկտեղ կա նաև ժառանգականություն, ապա մի հետաձգեք:

3. Գլխապտույտներ
Եթե սա ուղեկցվում է նաև կրծքավանդակում ցավով, ապա մի հապաղեք:

4. Հոգնածություն

Եթե զգում եք, որ շատ արագ եք հոգնում անգամ ամենաթեթև գործերից, ապա հնարավոր է, որ դա կապված է սրտի հետ:

5. Խռմփոց
Եթե խռմփոցը բարձր է և հաճախակի, ապա կա հավանականություն, որ դուք երբեմն դադարում եք շնչել, ինչն  էլ ավելորդ ծանրաբեռնում է սիրտը:

6. Քրտնարդադրություն
Այլ նշանների հետ զուգակցմամբ, սառը քրտինքը կարող է խոսել սրտի պրոբլեմների մասին:

7. Հևոց ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում:

Եթե այն, հայտնվում է ավելի վաղ, իսկ լարվածությունը դադարեցնելուց հետո, սովորականից երկար չի անցնում, ապա դա լուրջ անհանգստության պատճառ կարող է լինել:

8. Ոտքերի ուռածությունը
Սա կարող է նշանակել, որ սիրտը նորմալ չի աշխատում և արյան շրջանառությունը լավ չի կատարում:

9. Ոչ համաչափ սրտխփոց
Այն կարող է լինել չափազանց շատ սուրճ խմելու, կամ անբավարար քնի պատճառով: բայց եթե դա տեղի է ունենում շատ հաճախ և առանց տեսանելի պատճառի, ապա դա կարող է լինել բուժման ենթակա հիվանդության նախանշան:

Եթե նկատում եք այս երևույթներից մեկը, կամ մի քանիսը, ապա ամեն ինչ ինքնահոսի մի թողեք, պարտադիր դիմեք բժշկի:

Rate article