Ակադեմիկոս Ամոսովի խորհուրդները առողջ լինելու համար. 4 կարևոր պայման

Մարդն ինքն է մեղավոր իր հիվանդությունների համար: Հաճախ նա հիվանդանում է ծուլությունից եւ ագահությունից, բայց երբեմն անտրամաբանության, անտեղյակության եւ ընդհանրապես իմաստության բացակայությունից:

Բժշկության վրա հույս դնելու կարիք չկա: Պետք է զգուշանալ բժիշկներին գերի լինելուց: Բժշկությունը բուժում է հիվանդությունները, բայց նա չի ապահովում առողջություն: Նա չի կարող նույնիսկ մարդուն սովորեցնել, թե ինչպես առողջ լինի:

Առողջ լինելու համար մեզ պետք են մշտական ​​եւ զգալի ջանքեր: Փոխարինել դրանք որևէ այլ բանով չեք կարող: Բարեբախտաբար, մարդու օրգանիզմն այնքան կատարյալ է, որ առողջությունը գրեթե միշտ կարող է վերականգնվել: Միայն թե տարիքի և հիվանդության  խորացման հետ կապված այդ անհրաժեշտ ջանքերը մեծանում են:

 

Առողջության համար ստորև նշված չորս պայմանները հավասարապես անհրաժեշտ են.

 

  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն
  • սնունդի սահմանափակումներ,
  • կոփում,
  • ժամանակի կառավարում եւ հանգստանալու ունակություն:

Օրական 20-30 րոպե ֆիզիկական վարժություններ արեք:

Դուք պետք է սահմանափակել օրական ընդունվող սննդի քանակը: Պահպանեք քաշը՝ (հասակ (սմ), հանած 100):

Հանգստանալու կարողությունը գիտությունն է, բայց դրա համար անհրաժեշտ է նաեւ բնավորություն:

Բժիշկները բուժում են հիվանդությունը, բայց դուք կարող եք առողջանալ միայն ձեր սեփական ջանքերով: Դադարեցրեք բողոքել: Պետք է ջանքեր գործադրել:

Rate article