Ամենակարող Տեր, աղաչում եմ պաշտպանիր որդուս բոլոր թռչող գնդակներից, տեսանելի ու անտես թշնամուց․ մայրական հզոր աղոթք զավակի համար

Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր աղոթքն ու օրհնանքը: Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս, քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, փրկիր նրան հանուն Քո անվան: Տեր, ներիր նրա բոլոր մեղ քերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար: Տեր, նրան դիր ճշմարիտ ուղու վրա, թող նա քայլի քո ընտրած ճանապարհով, փրկիր նրա հոգին և մարմինը:

Տեր, օրհնիր նրան տանը, տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայրում, որտեղ էլ նա լինի: Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ: Պաշտպանիր նրան բոլոր թռչող գն դակներից, նետերից, դա նակից, թ րից, թույ նից, հր դեհից, մա հաբեր հիվանդություններից: Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թ շնամիներից, բոլոր տեսակի դժ բախտություններից ու անհաջողություններից:

Տեր, նրան հեռու պահիր բոլոր հիվանդություններից, հեռու պահիր վնասակար սովորություններից և հոգեկան ծանր ապրումներից և վշտից: Տեր, օրհնիր ինձ, մե ղավորիս ու արժանավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն:

Rate article