9 կմ բարձրության վրա ինքնաթիռի մեջ սկսվեց ջուր լցվեց. Ասես ինքնաթիռը ծովում լիներ․ Լուսանկարներ

Յոթժամյա թռիչքի ժամանակ Airbus A380 երկհարկանի ավիալայները բարձրացավ 9 կմ բարձրության վրա: Սկզբում թռիչքը շատ հանգիստ էր ընթանում, բայց շուտով ինքնաթիռի ներսում սկսեցին հայտնվել ջրի ալիքներ,  ասես ինքնաթիռը ոչ թե երկնքում էր, այլ ծովում:

British Airways ընկերության ինքնաթիռը Լոնդոնից դեպի Վաշինգտոն յոթժամյա թռիչք էր իրականացնում: Ուղեկցորդուհիները սկսել էին բաժանել ընթրիքը հարմավետ ինքնաթիռի երկու հարկերում, երբ տանիքից հանկարծակի սկսեց ջուր հոսել:

Ուղևորների համար դա իսկապես շատ անսպասելի էր: Ոմանք սկսեցին նկարահանել, բայց մեծամասնությունը սկսեցին վազել ինքնաթիռի պոչից դեպի առջևի հատված:

 

«Ասես մենք Տիտանիկի մեջ լինեինք: Ասես հայտնվեցինք ծովի մեջ, չնայած որ թռչում էինք ինը կիլոմետր բարձրության վրա»,- ավելի ուշ պատմում էր ականատեսներից մեկը:

Ինքնաթիռի աշխատակիցները շատ արագ կողմնորոշվեցին իրավիճակում և ծածկվեցին տարածքը վերմակներով և կտորներով: Այդպիսով նրանք կանխեցինք ջրի ներթափանցումը էլեկտրական սարքավորումների մեջ:

Բոլոր ուղևորներին տեղավորեցին չոր տեղերում, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց Վաշինգտնոի օդանավակայանում:

 

 

«Դա տեխնիկական անսարքություն էր: Խնդիրը ջրի ամբարի մեջ էր: Միանգամից երեք ծորակ էր պшյթել, այդ պատճառով հոսքն այդքան ուժեղ էր: Իհարկե, ոչ մասնագետի համար այդ ամենն ավելի քան տարօրինակ էր,- մեկնաբանել է լրագրողներին British Airways-ի ներկայացուցիչը:

Դիպվածը ոչ մի լուրջ հետևանք չունեցավ: Ինքնաթիռը նույն օրը դուրս եկավ ռեյսի հակառակ ուղղությամբ: Մինչ օրս այն բազմաթիվ անգամներ թռել է և տեղափոխել է հազարավոր մարդկանց: Այս ընթացքում ոչ միայն նմանատիպ, այլ ընդհանրապես ոչ մի խնդիր չի նկատվել:

Rate article