Լինում են դեպքեր երբ սուրճ ղմելուց հետո գլխացավ է առաջանում Իմացեք թե ինչով է դա պայմանավորված

Ինչու է սուրճից հետո գլխացավ սկսվում:Դուք գիտե՞ք, որ գլխացավերը կարող են կապված լինել սուրճի հետ:Բարձր չափաքանակով կոֆեինը վնասակար կարող է լինել օրգանիզմի համար:Ինչ անել,եթե մենք տառապում ենք սուրճից հետո սկսվող գլխացավով:Կոֆեինը շատ հայտնի է՝տոնուսը բարձրացնող,հոգնածությունից ազատող և կենտրոնացումը բարելավող էֆեկտով:

Մեծամասամբ կոֆեինի աղբյուր համարվող ըմպելիքներից է սուրճը և այլ էներգետիկ ըմպելիքներ,թեկուզ և քիչ քանակությամբ՝առկա է շոկոլադի մեջ,ինչպես նաև ավելացված է որոշ ցավազրկողների և հակաբորբոքային դեղամիջոցներում:Մարդու օրգանիզմը շատ տարբեր է արձագանքում կոֆեինին և դա խիստ անհատական առանձնահատկություն ունի:Չնայած նրան,որ այն հաճախ կիրառվում է որպես հակաթույն հոգնածության և գլխացավի սակայն չափիզ դուրս գործածումը կարող է առաջացնել նյարդային զգացումներ,քնի խանգարումներ,դող,ցավ՝փորի և գլխի շրջանում:

Ինչպես խուսափել անցանկալի սիմպտոմներից.

Նախևառաջ,անհրաժեշտ է գործածել կոֆեինը ողջամիտ քանակությամբ հիշելով այն մասին,որ այն կիրառվում է ոչ միայն սուրճի մեջ այլև դեղամիջոցներում շոկոլադում և այլ ըմպելիքներում։Եթե դուք ցանկանում եք սահմանափակել կոֆեինի գործածոմը,ապա դա պետք է անեք աստիճանաբար Կոֆեինի հանդեպ կախվածության նշանները կարող են լինել։

  • Գլխացավը
  • Հոգնածությունն ու էներգիայի նվազումը
  • Դյուրագրգռությունը
  • Դեպրեսիան
  • Սրտխառնոցը երբեմն փսխումը
  • Նվազում է կենտրոնացումը և ուշադրությունը

Ինչպես ազատվել գլխացավից․ Իհարկե դա ոչ բոլորին է հաջողվում քանի որ ցավը կարող է առաջանալ հոգնածությունից՝որն սկսվում է սուրճից հրաժարվելուց:Կարճ քունը համեմատաբար կթեթևացնի:Շատ օգտակար միջոց է սովորական խմելու ջուրը:Ցանկալի է,որ այն լինի մոտ մարմնի ջերմաստիճանին:

Այդ ժամանակ ջուրն ավելի արագ է յուրացվում՝բարելավելով արյան շրջանառությունն ու ինքնազգացողությունը:Նույնքան արդյունավետ է այդ ժամանակ անանուխի թեյը:Այդ ժամանակ մերսումը կամ ֆիզիկական ակտիվությունը ևս կարող է օգնել թուլանալ Եթե այս միջոցները ևս չեն օգնում, կարող եք կոֆեին չպարունակող ցավազրկող օգտագործել:

Rate article