Եթե տառապում եք այս հիվանդություններով պետք է բանան օգտագործեք

Մետեորիզմ և փորկապություն։

Բանանը պեկտին է պարունակում որն արագացնում նյութափոխանակությունը օրգանիզմից դուրս բերում տոքսինները Բացի այդ այն պրոբիոտիկի ազդեցություն է ունենում՝խթանելով աղիների աշխատանքը փորկապության դեպքում։Այս ամենի արդյունքում այն օգնում է ազատվել որովայնում գազերի կուտակման խնդրից,նպաստում նյութափոխանակությանը

Սթրես։

Սթրեսն ազդում է մարդու առողջության վրա։Ի թիվս այլ խնդիրների՝այն նաև դիարեայի առաջացման պատճառ է դառնում առաջին հերթին օրգանիզմում կալիումի մակարդակի անկման հետևանքով։Բանանը մեծ քանակով կալիում է պարունակում և օգնում է վերականգնել հավասարակշռությունն օրգանիզմում։Բանանն օգնում է կարգավորել օրգանիզմի մի շարք գործառույթներ

Արյան ճնշում։

Մեծ քանակով աղի և քիչ քանակով կալիումի օգտագործումը բացասաբար են ազդում արյան ճշման վրա։Արյան ճնշման բարձրացման հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում ամեն օր առավոտյան բանան օգտագործել

Դեպրեսիա։

Բանանը տրիպտոֆան է պարունակում սպիտակուց որը խթանում է սերոտոնինի արտադրությունը

Վերջինս հայտնի է որպես երջանկության հորմոն։

Բավական է օրվա ընթացքում մեկ բանան ուտել և սերոտոնինի մակարդակն այնքան կբարձրանա որ ձեզ ավելի լավ,հանգիստ ու երջանիկ կզգաք

Մինչդաշտանային սինդրոմ։

Բանանը մեծ քանակով B6 վիտամին է պարունակում որը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա։Սա նշանակում է որ բանանը կօգնի մինչդաշտանային սինդրոմների դեմ պայքարում այն կօգնի թեթևացնել որովայնում և կրծքերում զգացվող ցավը,դրական կազդի տրամադրության վրա,ինչպես նաև օրգանիզմին կօգնի ազատվել հեղուկի կուտակումից։

Rate article