Այս ոտաբոբիկ երեխան կանգնել էր կոշիկի խանութի մոտ և դողում էր ցրտից երբ նրան մոտեցավ

Փոքրիկ տղան ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի դիմաց, նայում էր պատուհանից ներս և դnղում ցրտից:

Մի տիկին մոտեցավ տղային եւ հարցրեց. «Տղաս, ինչու ես այսպես նայում պատուհանին»:

«Ես Աստծnւց խնդրեցի, որ ինձ մի զույգ կոշիկ տա», — պատասխանեց տղան:

Տիկինը նրա ձեռքը բռնեց եւ մտավ խանութը, խնդրեց վաճառողին, որ տղայի համար կես դյուժին զույգ գուլպաներ բերի:

Այնուհետեւ նա հարցրեց, թե կարո՞ղ են տալ իրեն տաք ջուր եւ սրբիչ, վաճառողը պատասխանեց. «Իհարկե,» եւ կատարեց տիկնոջ խնդրանքը: Կինը տղային տարավ խանութի ետնամաս, ծնկի իջավ, նրա ոտքերը լվաց եւ սրբիչով չորացրեց:

 

Վաճառողը վերադարձավ՝ բերելով գուլպաները: Կինը գուլպաները հագցրեց տղային, նրա համար մի զույգ կոշիկ գնեց, մնացած գուլպաները դրեց տոպրակի մեջ եւ տվեց նրան:

Նա շոյեց երեխայի գլուխն ու ասաց. «Բալիկս, կարծում եմ, հիմա արդեն քեզ հարմար ես զգում»:

Երբ տիկինը շրջվեց, որ հեռանա, զարմացած տղան բռնեց կնոջ ձեռքը եւ արցnւնքն աչքերին նայելով նրա դեմքին՝ հարցրեց.

«Դուք Աստծn կի՞նն եք»:

Rate article