Ավելորդ քաշ, բշտիկներ, ավելորդ մազեր մաշկին… նշաններ, որոնցից պետք է զգուշանա ցանկացած կին

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը հորմոնային և վերարտադրողական խնդիր է: Հիվանդությունը կապված է մեծ քանակով անդրոգենների՝ արական հորմոնների արտադրման հետ: Անուշադրության մատնելու, անհրաժեշտ բուժում չստանալու դեպքում այն կարող է հանգեցնել անպտղության: Կայքը ներկայացրել է նշաններ, որոնք կարող են վկայել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի առկայության մասին:

Պիգմենտային հետքեր մաշկին: Իհարկե, պիգմենտային հետքերի առաջացման վրա ազդում են մի շարք հանգամանքներ, որոնցից ամենատարածվածը հորմոնալ անհավասարակշռությունն է: Կանանց շրջանում, ում օրգանիզմում մեծ քանակով անդրոգեններ են արտադրվում, արյան մեջ ինսուլինի մակարդակը բարձր է, ինչի հետևանքով կարող են բծեր առաջանալ իրանին, անութափոսերում, դեմքին, ձեռքերին, ազդրերի վերին հատվածում:

Rate article