Ավանդական բաղադրատոմսով պատրաստված «Սացիվի»

Վրացիների ոչ մի տոնական օր չի անցնում առանց սացիվիի:

Այդ ավանդական ուտեստը շատ սիրված է ոչ միայն վրացիների կողմից և բնականաբար շատերն են փորձում պատրաստել: Ավանդական բաղադրատոմսով պատրաստված Սացիվին շատ դուր կգա բոլորին: Սացիվին կարող են ուտել բոլորը, անգամ նրանք, ովքեր առողջական ցուցումներով միայն դիետիկ սնունդ են օգտագործում, որովհետև միսը չի տապակվում, այլ շոգեխաշվում է, իսկ ընկույզներն օգակար են աթերոսկլերոզի դեմ պայքարում:

Ի դեպ, սացիվիի սոուսը հաճելիորեն համադրվում է բանջարեղենային ուտելիքների, նույնիսկ ձկան հետ:

Սացիվիի պատրաստման համար անհրաժեշտ է՝

  • 1 միջին չափի հավ
  • 200 գր. աղացած ընկույզ
  • 3 հատ գլուխ սոխ
  • 1 լիտր հավի արգանակ
  • 1,5 թեյի գդալ  աղացած համեմի սերմ
  • 1,5 թեյի գդալ ուցխո սունելի
  • 1/4 թեյի գդալ շաֆրան
  • թեյի գդալի ծայրով դարչին
  • 1,5 թեյի գդալ աղ
  • 2-3 հատ մեխակ

Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում

Բարի ախորժակ

Rate article