ԹԵՍՏ. Ու՞մ դեմքն է, ըստ ձեզ, արտահայտում երջանկություն

Ընտրեք դեմքը, որը համարում եք երջանիկ, ու բացահայտեք ձեր թաքնված անհատականությունը։

Նկարում տեսնում ենք երկու դեմք, որոնք առաջին հայացքից ոչինչ չեն արտահայտում ու նույնն են։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ չնայած այս դեմքերի մեջ երջանիկ դեմք ընտրելիս մի փոքր կշփոթվենք, մեր ուղեղն ունակ է տեսնել երջանիկ դեմք։

Ձախ դեմքն է արտահայտում երջանկություն

Հնարավոր է՝ կասկածում էիք երկուսի միջև, բայց արդյունքում հանգել եք այն եզրակացության, որ հենց այս դեմքն է արտահայտում երջանկություն։ Ի՞նչ պետք է իմանաք ձեր ընտրության մասին. դե, առաջին հերթին այն, որ դուք օգտագործում եք ուղեղի ձախ կիսագունդը, որը գերակշռում է ձեր կյանքի բոլոր ասպեկտներում։ Այս կիսագունդը կապված է տրամաբանության ու վերլուծական մտածողության հետ։

Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Դուք պետք է որ իդեալական ուսանող լինեք, քանի որ ձեր հմտություններն ու կարողությունները օգնում են ձեզ հեշտությամբ հասկանալ բոլոր կոնցեպցիաներն ու լուծել խնդիրները, որոնց հանդիպում եք կյանքում։

Աջ դեմքն է արտահայտում երջանկություն

Եթե որոշեցիք, որ աջ դեմքն է արտահայտում երջանկություն, դա խոսում է այն մասին, որ դուք հաջողակ մարդ եք։ Գիտեի՞ք, որ ուղեղի աջ կիսագունդն այն է, ինչ կառավարում է ձեր կյանքը։ Ամեն ինչ, ինչ կապված է ինչ-որ բան արտահայտելու կամ ստեղծագործ ունակությունների հետ, ձեզ համար հասարակ մանկական խաղ է, քանի որ ձեր ստեղծագործ ունակություններն անկասկած գերհզոր են։ Ոչ մեկը չի կարող ձեզնից լավ հասկանալ էմոցիաները։

Rate article