Ահա թե ինչպես է պետք խիտ և գեղեցիկ հոնքեր աճեցնել…

Հոնքերի հաստությունն ու ձևը տատանվում է տարիքի հետ: Ժամանակակից աշխարհում հոնքերի և թարթիչների խնամքին հատուկ ուշադրություն է հատկացվում: Միայն ճիշտ և լիարժեք խնամքի դեպքում ձեր հոնքերը խիտ և գեղեցիկ կլինեն:

Գոյություն ունեն բազմաթիվ բնական միջոցներ, որոնք կօգնեն անհավանական հոնքեր աճեցնել: Դրանցից մի քանիսը կներկայացնենք

1.Վազելին

Վազելինը կարճ ժամանակահատվածում հոնքերը աճեցնելու միջոցներից մեկն է: Դրա համար պետք է օրական 3 անգամ հոնքերին վազելին քսեք՝ 1-2 ամսվա ընթացքում:

2. Գերչակի յուղ

Սկզբում երեսը գոլ ջրով լվանալ, հետո չորացնել և գերչակի յուղ քսել հոնքերին: Սպասել 30 րոպե, նորից լվանալ, այս անգամ սառը ջրով: Կրկնել մոտ 4 շաբաթ:

3. Շամբալայի սերմեր

Մեկ ճաշի գդալ շամբալայի սերմը խառնեք մեկ ճաշի գդալ ջրով մինչև մածուկ ստացվի: Այս խառնուրդը քսեք հոնքերին և թողեք ողջ գիշեր: Առավոտյան լվացվեք և դեմքի կրեմ քսել

4. Լիմոն

Լիմոնի հաստ շերտ կտրեք, 4-5 րոպե շփեք հոնք

5. Ալոե վերա

Ալոե վերայի գելը քսեք հոնքերին, սպասեք 10 րոպե, լվացեք սառը ջրով:

Այս բաղադրատոմսերից ցանկացածի օգնությամբ դուք խիտ և գեղեցիկ հոնքեր կստանաք:

Rate article