Հավով ու գազարով աղցան «Զմրուխտե եղևնի»

Եթե ցանկանում եք փորձել որևէ նոր աղցան, որը բացի գեղեցիկ լինելուց, կտարբերվի նաև անկրկնելի համով, ապա խորհուրդ ենք տալիս փորձել այս բաղադրատոմսը։

Տեսքից կարող է թվալ, թե պատրաստելը բարդ է, սակայն իրականում ամեն ինչ այնքան հեշտ է, որ չեք էլ կարող պատկերացնել մինչ պատրաստելը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • հավի բդիկ՝ 3 հատ
  • գազար՝ 1 հատ
  • ձու՝ 3 հատ
  • պինդ պանիր՝ 70գ
  • խնձոր՝ 1 հատ
  • կիվի՝ 3 հատ
  • սամիթ, մայոնեզ

Պատրաստման եղանակ․

Նախապես եփել հավի բդիկները, խոշոր գազարը, ձուն։

Միսն առանձնացնել ոսկորից, մանր կտրատել։ Ձուն, գազարը, պանիրը անցկացնել մանր քերիչով։

Խնձորն անցկացնել մանր քերիչով, լցնել որպես հաջորդ շերտ։ Մայոնեզ քսել և լցնել քերած պանիրը։

Rate article