Յուղոտ մազերն առանձնահատուկ խնամք են պահանջում: Շուկայում առաջարկվում են բազմաթիվ ու տարատեսակ միջոցներ: Սակայն այդ խնդրից կարելի է ազատվել նաև մի շարք պարզ և արդյունավետ բնական միջոցների օգնությամբ:
Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութն ավելացնել մի բաժակ ջրին, ստացված լուծույթը մերսող շարոժւոմներով քսել գլխամաշկին, թողնել մի քանի րոպե, այնուհետև լավանալ սովորականի պես:
Կերակրի սոդա
Վերցնել 2-3 ճաշի գդալ կերակրի սոդա և այն լուծել 1 լիտր ջրի մեջ, քսել մազերի ողջ երկայնքով, թողնել 20 րոպե, այնուհետև լավանալ ոչ շատ տաք ջրով:
Թեյ
Թեյը իր որոշ հատկկությունների շնորհիվ կանխում է ավելորդ ճարպի կուտակումը: Թեյը 20 րոպե թրմել գոլ ջրում, քսել գլխամաշկին և թողնել մի քանի րոպե, այնուհետև լվանալ սովորականի պես:
Խնձորի քացախ
1 լիտր ջրի մեջ լուծել 1/4 բաժակ քացախ հեղուկացիրի օգնությամբ ցողել մազերի ողջ երկայնությամբ, թողնել մի քանի րոպե և լվանալ գոլ ջրով: