Անցյալ տարի պատրաստել էի այսպիսի աջիկա, այս տարի ևս կպատրաստեմ․․․ ամենաախորժելի աջիկան

Այսպիսի աջիկայի բանկան վերջանում է անմիջապես բացելուց հետո․․․ այնքան ախորժելի է, համեղ ու անուշաբույր․․․

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 3կգ դդմիկ, 1,5կգ լոլիկ
  • 0,5կգ քաղցր բուլղարական պղպեղ
  • 0,5կգ գազար, 5 գլուխ սխտոր
  • 2ճ․գ․ աղ, 2,5ճ․գ․ կարմիր աղացած պղպեղ
  • 100գ շաքարավազ, 200մլ բուսայուղ
  • 100մլ  9% քացախ

Պատրաստման եղանակ․

Լոլիկն անհրաժեշտ է աղալ։ Հանել դդմիկի կեղևը և նույնպես աղալ։ Նույնն անել մաքրած պղպեղի ու գազարի հետ։

Սխտորը մաքրել ու ճզմել։ Ամբողջ բանջարեղենը միացնել մի կաթսայի մեջ։ Ավելացնել աղ, շաքարավազ ու բուսայուղ։

Կաթսան դնել միջին կրակի վրա ու եփել 40 րոպե՝ պարբերաբար խառնելով։

Դրանից հետո ավելացնել կարմիր պղպեղը, քացախը ու եփել աջիկան ևս 10 րոպե։

Լցնել աջիկան ստերիլիզացված գոլ բանկաների մեջ։ Փակել ու շուռ տալ, փաթաթել ծածկոցով ու թողնել ամբողջ գիշեր։

Բարի ախորժակ։

Rate article