Կերեք սրանք, եթե ուզում եք առшվոտյшն փայլել երջանկությունից, իսկ երեկոյшն՝ սարեր շուռ տալ

Առավոտյան դեմքի այտուցվшծությունը օրգանիզմում հեղուկ կուտակման հետևանք է։ Իսկ այն կուտակվում է բազմաթիվ պատճшռներով։ Քնի պшկասը, սթրեսը, սպիտակուցի պակասը օրգանիզմում, շատ ջուր խմելը կարող են դառնել առավոտյան աչքերի տակ պարկերի առաջացման պատճառ։ Բայց առավել հաճախ նման արդյունքը տեսանելի է նախօրեի անհաջող ընթրիքից հետո։

Դեմքի այտուցվածությունը առшվոտյան

Այտուցված դեմքը կարող է խոսել այն մասին, որ մարդը կա՛մ չափшզшնց շատ ջուր է խմել, կա՛մ, ընդհակառակը, չի պահպանում ջրային ռեժիմը։ Երբ օրգшնիզմը երկար ժամանակ հեղուկ չի ստшնում, այն սկսում է կուտшկել այն, ինչ ունի, հենց այդ պատճառով էլ առաջանում է այտուցվածություն։ Բայց ջուրը ավելի շատ կուտակում են քաղցր, աղի, կծու մթերքները, որոնք մարդը կերել է գիշերը։

Քաղցրեղեն

Գիշերը քաղցր ուտելը լավագույն գաղափար չէ ո՛չ նրանց համար, ովքեր հետևում են կազմվածքին, ո՛չ նրանց համար, ում անհանգստացնում է դեմքի արտաքին տեսքը առավոտյան։ Փորձության չդիմելու համար հրաժարվեք գիշերը քաղցր թխվածքներ և կոնֆետներ ուտելուց, և պառկեք քնելու համեղ քաղցր նախաճաշի մասին մտքերով։ Իսկ գլխավորը, հայելու մեջ արտացոլանքը ձեզ հաճելիորեն կուրախացնի։

Աղի ուտելիքներ

Վատագույնը, ինչը կարելի է անել ձեր օրգանիզմի համար, գիշերը չիպսեր ուտելն ու այնուհետև սպիրտ պարունակող խմիչք խմելն է։ Ցանկալի չէ երեկոյան ուտել մարինացված կծու բանջարեղեններ։ Ձեր ընթրիքը առաջարկում ենք լրացնել քրքոմով, իմբիրով, սխտորով և հիլով, որոնք կպայքարեն առավոտյան առաջացող այտուցվածության դեմ և կնվազեցնեն այն։

Թարմ բանջարեղեններ

Ոչ միայն դեմքի համար, այլ նաև ստամոքսի համար մանրաթել ուտելը լավագույն գաղափարը չէ։ Իսկ թարմ սմբուկի և լոլիկի մեջ պարունակվում է սոլանին։ Այդ նյութը առաջացնում է լորձաթաղանթի բորբոքում։ Այդ պատճառով ավելի լավ կլինի այդ մթերքները փոխարինել ավոկադոյով, սպանախով, ծնեբեկով, ռուկկոլայով։

Կաթ

Նույնիսկ եթե օրգանիզմը լավ է յուրացնում կաթնամթերքը, դրանցից առավոտյան կարող է այտուցվածություն առաջանալ վերին կոպերում։ Հատկապես տարիքի հետ կապված լակտոզան վատ է յուրացվում, այդ պատճառով պանրի, յոգուրտի և կաթի օգտագործման քանակության հետ պետք է զգույշ լինել։

Իհարկե, կարելի է օգտագործել պատչեր, որոնք տալիս են կարճաժամկետ արդյունք։ Եվ միևնույն ժամանակ լավագույն կերպով չեն ազդում մաշկի որակի վրա։ Իսկ ավելի ճիշտ է վերանայել սննդակարգը և գոնե երեկոյան ժամերին բացառել դեմքի համար վնասակար մթերքների ընդունումը։ Ընթրիքին նախապատվությունը տվեք սպիտակուցային մթերքներին․ կաթնաշոռ, միս, ձուկ։ Եվ այդ ժամանակ քո դեմքը ամեն օր կշողա թարմությունից։

Rate article