Ատամների այս դիմակը անգործ կթողնի ձեր ատամնաբույժին. սա պատրաստելու համար պահանջվում է ընդամենը 4 բաղադրիչ

Ատամները առողջ պահելու հարցը շատերին է անհանգստացնում և շատերն են մտահոգված գեղեցիկ և առողջ ատամներ ունենալու խնդրով: Այսօր ատամնաբույժներն աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով և հաճախ հարկ է լինում երկար սպասել:

Բայց երբեմն հարց է ծագում, ինչպես էին նախկինում մեր տատիկներն ու պապիկները պահպանում իրենց ատամների առղոջությունը, երբ ատամնաբույժներն այսքան շատ չէին և ամեն քայլափոխի չկային սնկի պես աճող ատամնաբուժարաններ: Բացի այդ, մեր տատիկներն ու պապիկները ավելի առողջ ատամներ ունեին և նրանց դա հաջողվում էր բնական միջոցների շնորհիվ:

¼ թեյի գդալ կոկոսի յուղ
¼ թ. գդալ քրքումի փոշի

2 կաթիլ մեխակի յուղ
¼ թեյի գդալ ծովի աղ
Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնել, որ ստացվի համասեռ զանգված. Այնուհետև ատամի խոզանակի օգնությամբ դրանով մաքրել ատամները 2-3 րոպե, սպասել ևս 2-3 րոպե, որպեսզի խառնուրդն ազդեցություն գործի, այնուհետև ատամները լվանալ սովորական ատամի մածուկով:

Այս միջոցը կարելի է օգտագործել օրական երկու անգամ և շատ կարճ ժամանակամիջոցում հնարավոր կլինի ազատվել ատամների հետ կապված մի շարք խնդիրներից և ստիպված չեք լինի թակել ատամնաբույժի կաբինետի դուռը:

Rate article