Ահա, թե որն է հոդերն աղային կուտակումներից մաքրելու համար լավագույն բնական դեղամիջոցը

Արյան մեջ միզաթթվի արտադրությունն ու հոդերում աղերի կուտակումը հուշում են երիկամների հետ կապված խնդիրների մասին: Այս դեպքում միզաթթուն բյուրեղանում է և կուտակվում հոդերում, ինչը հանգեցնում է սաստիկ հոդացավերի, ինչպես նաև այտուցների ու ուռուցքների առաջացման:

Այս խնդրի դեմ հարկավոր է հնարավորինս շուտ սկսել պայքարել, այլապես ցավն աստիճանաբար ավելի ու ավելի ուժգին կդառնա, իսկ միզաթթվի բյուրեղներից ազատվելն ավելի դժվար կլինի:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 հատ միջին չափի վարունգ,
  • 2 ճյուղ նեխուր,
  • 0,5 կիտրոն,
  • 2,5 սմ երկարությամբ թարմ կոճապղպեղի արմատ:

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները լավ լվանալ և մաքրել, այնուհետև մանր կտրատել, մանրացնել կոտորակիչի միջոցով և ստացված զանգվածից քամել հյութը: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել մսաղաց:

Այս ըմպելիքն անհրաժեշտ է խմել օրական մեկ կամ երկու անգամ: Բուժման կուրսը հարկավոր է շարունակել այնքան ժամանակ, մինչև արդյունքն արդեն բավական նկատելի կլինի:

Rate article