Հատկապես աղջիկները սամիթ շատ պետք է օգտագործեն. Ահա թե ինչու

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։

Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների, անքնության դեպքում։ Սամիթի թուրմն օգտագործվում է ջղաձգումների, մետեորիզմի, մեծ քանակով գազերի առկայության դեպքում։ Սամիթը միզամուղ հատկություն ունի, օգտագործվում է նաև փորկապության դեպքում։ Այն պայքարում է նաև լարվածության դեմ։

Սամիթի սերմերի մեջ առկա եթերայուղերը, համեմատած մյուս չորացրած բույսերի, շատ երկար են պահպանում իրենց օգտակար հատկությունները: Եթե սերմերը ավելացնենք արգանակների կամ այլ տաք ուտեստների մեջ, ապա մի քանի շաբաթ հետո կանհետանան դեմքի վրա առավոտյան առաջացող այտուցները:

Մի փոքր կնվազի քաշը և կանհետանա անառողջ թուլությունը, կկարգավորվի քունն ու տրամադրությունը: Այն աղջիկներն օգտագործում են որպես նիհարեցնողմիջոց:

Հույն, հռոմեացի և միջնադարի եվրոպացի զինվորները արշավելիս իրենց հետ սամիթի չոր սերմեր են տարել` այրված սերմի մոխրով բուժել են վերքերը։
Հռոմեացիները ճաշկերույթների ժամանակ զարդարվել են սամիթի ճյուղերով, քանի որ իմացել են բույսի` եթերային յուղերի մարսողությունը կարգավորող հատկության մասին։

Գալենը խորհուրդ է տվել օգտագործել սամիթից ստացված պատրաստուկները դժվար միզարձակության դեպքում։

Միջնադարյան Եվրոպայում հավատացել են, որ սամիթը հանգստացնում է ստամոքսը, կանխարգելում գազերի առաջացումը, զկրտոցը և սննդի նեխումը աղիներում։
Արաբ բժիշկ Շերազին գրել է, որ սամիթը օգտակար է նաև բրոնխների ասթմայի և միզաքարային հիվանդության դեպքում։

Սամիթի բուժիչ հատկությունների վերաբերյալ միջնադարյան դեղատոմսերը ամփոփված են Ավիցենայի ձեռագրերի մի քանի գլուխներում։ Նա հատկապես նշում է, որ սամիթն ունի աֆրոդիզիակ հատկություն` խթանում է սեռական ակտիվությունը։
Սամիթի բուժիչ հատկությունների մասին հայ բժշկապետ Ա. Ամասիացին գրել է.

«Սամիթն ամրացնում է օրգանիզմը, հանգստացնում է ցավերը, ավելացնում է կանանց կաթը, քնաբեր է։ Եթե սամիթի սերմերը խառնեն ուտելիքին և ուտեն, մարմնից կհանի քամիները։ Օգնում է նաև խիթերի դեպքում։ Տարրալուծում է քարերը, օգտակար է գոտկատեղի ցավերի ժամանակ։ Փափկեցնում է կոշտ ուռուցքները։ Վնաս է աչքի համար։ Սամիթին փոխարինել կարող է երիցուկը։ Չամեն ասում է, որ եթե դրանից ջերմախյուս պատրաստեն ու դնեն թութքի վրա, կօգնի։

Rate article