Մարմնի լեզու. ո՞ր տղամարդն է ձանձրանում
Մենք միշտ չէ, որ կարևորում ենք մեր շրջապատի մարդկանց ժեստերը և դեմքի արտահայտությունները։ Ինչը բավականին ցшվալի է, քանի որ եթե մենք դա անեինք, մենք շատ ավելին կիմանայինք մեր զրուցակիցների և այն մասին, թե իրականում ինչ են մտածում մեր մասին:
Պարտադիր չէ, որ մարմնի լեզվի մասնագետ լինեք այն ձեր օգտին օգտագործելու համար:
Այսօր մենք ձեզ հրավիրում ենք անցնելու մի փոքրիկ թեստ, որը կօգնի ձեզ պարզել, թե որքան լավ եք կարողանում բացահայտել ու հասկանալ մարդկանց մտքերը ըստ նրանց պահվածքի:
Ընտրեք նկար
Այսպիսով, նայեք վերևում ներկայացված նկարին: Այս 3 տղամարդկանցից ո՞վ է ձանձրանում զրուցակցի հետ։
Մի շտապեք պատասխանել. Ուշադիր ուսումնասիրեք նկարի բոլոր մանրամասները:
Ճիշտ պատասխան
3-րդ տղամարդը ձանձրանում է. գլուխը բռունցքի վրա դնելը ձանձրույթի հստակ նշաններից մեկն է, ըստ մարմնի լեզվի գիտության։
Այլ ժեստեր և ազդանշաններ, որոնք կարող են ցույց տալ, որ դիմացինը հետաքրքրված չէ ձեզ հետ զրույցում.
— հաճախակի ստուգում է ժամացույցը կամ հեռախոսը
-զանազան փոքր շարժումներ կատարելը (օրինակ՝ հագուստը ուղղել կամ գրիչով զբաղվել)
-շուրջբոլորը նայել, շրջապատը զննել.
Ճի՞շտ եք պատասխանել թեստի հարցին: Դուք միշտ գիտե՞ք, թե որքանով է հետաքրքված զրույցը: Ասացեք մեզ մեկնաբանություններում: