Խոզի Բդի Փոխարեն Ես Պատրաստում Եմ Խոզի Մսով Այս Ռուլետն Ու Զարմացնում Բոլոր Հյուրերիս․ Արտակարգ Է Ստացվում

Բարև Ձեզ սիրելի հետևորդներ։ Այսօր միասին կպատրաստենք ռուլետ խոզի փորի փափկամսով։

Նախ պետք է խոզի միսը շերտատենք բարակ մասերի։ Հետո վրան անում ենք դա նակով գծիկներ չվնա սելով կտորները։ Նույնը անում ենք մսի հակառակ կողմում։ Պետք է երկու կողմից փոքրիկ խորանարդիկներ երևան մսի վրա։ Այժմ համեմելու պահն է.Համեմում ենք աղով, կարմիր պղպեղով, սև պղպեղով, քիմիոնով

և համեմի սերմով։ Համեմելուց հետո լավ տարածում ենք։ Շուռ ենք տալիս միսը և նույն գործողությունը կատարում հակառակ կողմում։ Եկավ փաթաթման պահը․ Մսի յուղոտ հատվածը պետք է լինի վերևի շերտը, հետո ձիգ փաթաթում ենք, այնուհետև ռուլետը  տեղափոխում սննդային թաղանթի վրա ամուր փաթաթում ենք և տեղափոխում սառնարան մի քանի ժամով։ Ցանկալի է մնա մոտ 4-5 ժամ որպեսզի ռուլետը ավելի

համեղ ստացվի։ Սառնարանից հանելուց հետո թաղանթից կհանենք կդնենք փայլաթիթեղի վրա և կփաթաթենք թելով որպեսզի չքանդվի, ծածկում ենք փայլաթիթեղով ու դնում ջեռոցը 1-1.30 ժամ։ Եփվելուց հետո հանում ենք ջեռոցից և սառչելուն պես կարող եք կտրատել և վայելել։

Ահա և վերջ սիրելի հետևորդներ։ Մանրամսների համար դիտեք տեսանյութը որտեղ Մարինե Կոպալյանը մանրակրկիտ բացատրում է ողջ ընթացքը։

Rate article