Վահանագեղձի հիվանդության ժամանակ արտահայտվող ախտանիշներ, որոնք հաճախ չեն նկատվում

Վահանագեղձն արտադրում է նյութափոխանակությունը (մետաբոլիզմ), մարմնի ջերմաստիճանը և պուլսը կարգավորող հորմոններ: Երբ գեղձի աշխատանքը խանգարվում է, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ, որոց պատճառով տուժում են շատ օրգաններ՝ լյարդը, աղիները, երիկամները, վերարտադրողական համակարգը, սիրտը և, անգամ, գլխուղեղը:

Վահանագեղձի հիվանդություններն ազդում են նաև օրգանիզմի էներգիայի և տրամադրության վրա: Հիպոթիրեոզի ժամանակ լինում է հոգնածության զգացում և ուժերի անկում: Ի հայտ է գալիս նաև սրտի ռիթմի խանգարում՝ հաճախասրտություն կամ հակառակը՝ ռիթմի դանդաղում (բրադիկարդիա):

Այս հիվանդության մասին կարող են խոսել կարճ ժամանակվա ընթացքում մարմնի քաշի կտրուկ ավելացումը կամ նվազումը` կապված գեղձի հորմոնների նորմայից բարձր կամ ցածր մակարդակի հետ:

Նախաշաններից են նաև մաշկի չորությունը և փխրուն եղունգները: Մաշկը դառնում է չոր և արտահայտվում է քորով: Եղունգները կորցնում են իրենց ամրությունը, շուտ կոտրվում են և նրանց վրա գծեր են ի հայտ են գալիս:

Խանգարվում է մարմնի ջերմային կարգավորումը: Վահանաձև գեղձի հիվանդության ժամանակ օրգանիզմում խախտվում է ջերմակարգավորման մեխանիզմը: Մարդիկ սկսում են մրսել, կամ հակառակը՝ ուժեղ քրտնարտադրություն է լինում և շոգի հանդեպ դառնում են զգայուն:

Պարանոցի ուռուցիկությունը: Պարանոցի շրջանում փքվածությունը կամ լայնացումը հուշում են, որ վահանաձև գեղձի հետ խնդիրներ կան և պետք է ուշադրություն դարձնել դրան:

Մկանային ցավեր և ցնցումներ: Հիպոթիրեոզի ժամանակ մարմնում տարբեր ցավեր են արտահայտվում: Դա հաճախ կապված է մկանների այտուցի հետ կամ ուռուցքի, որը կարող է ճնշել այդ շրջանի նյարդաթելերը:

Ինչպե՞ս ստուգելՉնայած վահանաձև գեղձի վիճակի հետազոտության այս մեթոդը հեռու է կատարյալ լինելուց, բայց փոխարենը` անվնաս է առողջության համար: Այն իրականացվում է հետևյալկերպ. գիշերը՝ ժամը 22:00-00:00-ին նախադաստակների առաջային մակերեսներին 5 տոկոսանոց յոդ քսել ցանցի ձևով: Առավոտյան պետք է նայել՝ ցանցը կա՞, թե՝ ոչ: Եթե այն անհետացել է, դա համարվում է օրգանիզմում յոդի պակասի նշան:

Նշված ախտանիշների առկայությունը չեն կարող ինքնուրույն ախտորոշման հիմք լինել, քանի որ կարող են այլ հիվանդությունների ախտանիշների հետ համընկել: Բայց, եթե դրանք առկա են, պետք չէ անուշադրության չմատնել և անպայման խորհրդակցել մասնագետի հետ ու հետազոտվել:

Rate article