Երբևիցե պատրաստե՞լ եք կարտոֆիլը այս եղանակով, անմահական է ստացվում. ես սիրահարվել եմ այս ուտեստին

Կարտոֆիլի պատրաստման բազմաթիվ եղանակներ կան, մեկը սիրում է տապակած, մյուսը խաշած,  ոմանք գժվում են պյուրեի համար:

Այս բաղադրատոմսով պատրաստած  կարտոֆիլը դուր է գալիս  բոլորին: Հիանալի տարբերակ է ընտանիքի անդամներին ուրախացնելու և հյուրերին հիացնելու համար:

Պատրաստման եղանակը` Կարտոֆիլը պետք  լավ լվանալ և պատառաքաղով մի քանի տեղ ծակծկել: Եփել ջեռոցում  45 րոպեից 1 ժամ 180 աստիճանում:

Մինչ կարտոֆիլը եփվում է պանիրն անցկացնել մանր քերիչով:

Քերած պանրին ավելացնել կարագը, համեմել  սխտորով, կանաչիով, մայոնեզով,  նաև ըստ ցանկության այլ համեմունքներով: Ստացված զանգվածից գնդիկներ պատրաստել:

Եփված կարոտֆիլը սառեցնել   վերևի հատվածում խաչաձև կտրվածք անել, կտրվածքի հատվածում  դնել պանրի գնդիկները և կրկին դնել ջեռոցը  մի քանի րոպեով, որպեսզի  միջուկը փափկի: Անուշ լինի

Rate article