Աչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է, այդ իսկ պատճառով, այն արագ է ծերանում և շատ արագ է ցույց տալիս տարիքը: Մաշկի այս հատվածը ևս խնամքի կարիք ունի, և ճիշտ խնամքի դեպքում աչքերի շուրջ մաշկը կլինի հարթ, գեղեցիկ և թարմ:
Դիմակ ալոեով
Պատաստման եղանակը` Թթվասերը միացնել ալոեի հյութի հետ, քսել աչքերի շուրջ մաշկին, թողնել 30 րոպե և մաքրել բամբակի օգնությամբ, որը պետք է թրջել խոտաբույսերով պատրաստված թուրմով: Այս դիմակը, ոչ միայն հարթեցնում է մաշկը, այլ նաև սպիտակեցնում է այն:
Դիմակ վարունգով մեղրով
1 ճաշի գդալ քերած վարունգ
1 թեյի գդալ մեղր
Պատրաստման եղանակը` Վարունգը և մեղրը խառնել, քսել աչքերի շուրջ մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ խոտաբույսերի թուրով թրջված բամբակի օգնությամբ: Այս դիմակը ձգում է, սնում է մաշկը, պայքարում է պիգմենտների դեմ:
Դիմակ մաղադանոսով
Բաղադրիչներ` 1 ճաշի գալ քերած վարունգ, 10 մլ մաղաանոսի հյութ, Մեկ-երկու կաթիլ վիտամին Е
Պատրաստման եղանակը` Բաղադրիչները միացնել քսել աչքերի շուրջ մաշկին, թողնել 15 րոպե և լվանալ: