Ասպիրինով դեմքի լավագույն դիմակներն ու դրանց հակացուցումները

Ասպիրինով դիմակները տնային պայմաններում պատրաստվող ամենհասարակ միջոցներից են, որը թույլ է տալիս կարգավորել պրոբլեմատիկ մաշկը: Ձեզ ենք ներկայացնում դիմակներ, որոնք հավանության են առժանացել անգմա մասնագիտացված կոսմետոլոգների կողմից:
Ասպիրինն արտաքին օգտագործման դեպքում օգնում է հավասարեցնել մաշկի երանգը, ազատվել բորբոքային երևույթներից, այտուցվածությունից, կորիակային ցանից ու սև կետերից: Ասպիրինով դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել պրոբլեմատիկ մաշկ ունեցող մարդկանց:

Ացետիլսալիցիլաթթվի ստացման համար որպես հումք կարող է ծառայել կաղմախի կեղևը: Այդ ակտիվ նյութը թափանցում է մաշկի խորքերն ու մաշկի վրա թողնում է պիլինգի ազդեցություն, իսկ ասպիրինը շերտազատում է մաշկի մահացած բջիջները:

Դեմքի համար ասպիրինով դիմակների բաղադրատոմսեր:

1. Ասպիրին ու ջուր.

3 հաբ ասպիրինը թրջել ½ թեյի գդալ ջրի մեջ, տրորել ու քսել պրոբլեմատիկ հատվածների վրա ու 10 րոպեից լվանալ:

2. Մեղրով ու ասպիրինով դիմակ.

Մի քանի հաբ ասպիրինը խառնել մի քանի կաթիլ ջրի հետ, որից հետո տրորել դրանք, հետո վրան ավելացնել ջրային բաղնիքի վրա տաքացված մեղր ու խառնել: Դիմակը քսել դեմքի վրա ու թողնել 10 րոպե, որից հետո այն լվանալ ու քսել խոնավեցնող նրբաքսուք:

3. Ասպիրինով ու կեֆիրով դիմակ կուպերոզի կամ ռոզացեա կոչվող մաշկային հիվանդության դեպքում.

Պատրաստեք ասպիրինը ինչպես որ նշված է վերևում, խառնեք այն 1 թեյի գդալ կեֆիրի հետ ու քսեք դեմքին: 10 րոպե հետո այն հարկավոր է լվանալ: Այն հատկապես շատ օգտակար է կուպերոզի դեպքում:

4. Ասպիրինով, մեղրով ու ժոժոբայի յուղով դիմակ դեմքի մաշկի համար.

Այս դիմակի պատրաստման համար հարկավոր է 3-ից 4 հաբ ասպիրին: Պատրաստել այն ինչպես նշված է վերևում, խառնել ասպիրինով շիլան կես թեյի գդալ յուղի հետ ու ջրային բաղնիքի վրա տաքացված 1 ճաշի գդալ մեղրի հետ: Դիմակը քսել նախապես մաքրած դեմքի վրա (կարող եք նախապես կատարել գոլորշային վաննա, որպեսզի ծակոտիները լիովին բացվեն): Դիմակը հարկավոր է դեմքի վրա թողնել 15-ից 20 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով:

5. Յուղոտ մաշկի համար նախատեսված ասպիրինով դիմակ.

Այս դիմակը նախատեսված է շատ յուղոտ մաշկի համար: Հարկավոր է ասպիրինի հաբերը թրջել ջրով բացված կիտրոնի հյութի մեջ (պետք է ստացվի շիլա): Դիմակը դեմքին հարկավոր է պահել 10 րոպե, որից հետո լվանալ այն սոդայաջրով (1թեյի գդալ սոդա 1 լիտր ջուր): Պրոցեդուրայից հետո հարկավոր է ամպայման խոնավեցնել մաշկը: Դիմակը բավականին ագրեսիվ է ազդում դեմքի վրա, սակայն այն ազատում է կորյակներից ու յուղոտ փայլից:

6. Մաշկը մաքրելու ու բշտիկներից ազատվելու համար նախատեսված սև կավով ու ասպիրինով դիմակ.

Այս միջոցը հիանալի մաքրում է մաշկն ու ազատում է ճարպային բշտիկներից: Հարկավոր է սև կավը բացել չգազավորված հանքային ջրով, մինչև որ ստացվի խյուս, ավելացնել ասպիրինի մանրացված հատիկները (1 հաբ 1 ճաշի գդալ կավ): Դիմակը թողնել դեմքի վրա 15 րոպե, որից հետո լվանալ:

7. Ասպիրինը, խնձորն ու յոգուրդը դեմքի համար.

Հարկավոր է 2 ճաշի գդալ մանր քերած խնձորի միջուկը խառնել 1 ճաշի գդալ բնական յոգուրտի հետ, ապա ավելացնել փոշիացված ասպիրին (2 հաբ) ու 1 պարկուճ Աեվիտ: Ստացված զանգվածը քսել դեմքի վրա, թողնել 20 րոպե ու լվանալ:

Հակացուցված է .

Ասպիրինով դիմակները հակացուցված են ացետիլսալիցիլաթթվի նկատմաբ անհատական զգայունության դեպքում: Այն խորհուրդ չի տրվում նաև օգտագործել հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև մաշկի վրա կտրվածքների առկայության դեպքում: Առաջին կիրառությունից առաջ խորհուրդ է տրվում նախապես ստուգել մաշկի ռեակցիան:

Rate article