Տնական «Նուտելլա» պատրաստում եմ արդեն շատ վաղուց հենց այս բաղադրատոմսով։ Այն ստացվում է շատ ավելի համեղ, քան վաճառում են խանութներում, և ավելի էժան:
Բաղադրիչներ` Կաթ — 1 բաժակ, Ալյուր — 1,5 ճ/գ, Շաքարավազ — 1 բաժակ, Կակաո — 2 ճ/գ, Սերուցքային կարագ — 1 ճ/գ, Աղացած հունական ընկույզ — 3 ճ/գ
Խնամքով ավելացրեք ստացված խառնուրդը կաթի մեջ՝ անդադար խառնելով։ Խառնուրդը պետք է եփվի թույլ կրակի վրա 10-12 րոպե։ Թողեք սառչի, ավելացրեք աղացած ընկույզը և դրեք սառնարանում։
Զարմացրեք ձեր երեխաներին առավոտյան նախաճաշին՝ մատուցելով հացի հետ իրենց ամենասիրելի քաղցրավենիքը: Բարի ախորժակ։