10 արդյունավետ բնական միջոց վնասվածքների հետևանքով առաջացած կապտուկներից ու այտուցներից ազատվելու համար

Հեմատոմաները (կապտուկ) բոլորին ծանոթ խնդիր են, որոնք սովորաբար չեն համարվում կյանքի համար վտանգավոր խանգարում, սակայն ուղեկցվում են բավական տհաճ զգացողություններով՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա։

Կապտուկների առաջացման հիմնական պատճառը մաշկի տակ գտնվող մանր արյունատար անոթների վնասվածքներն են, ինչը տեղի է ունենում տարբեր տրավմաների հետևանքով։ Նման վնասվածքների դեպքում արյունը կուտակվում է մաշկի տակ, ինչն էլ դառնում է բնորոշ կապտավուն երանգ ունեցող բծի առաջացման պատճառ։

Սովորաբար կապտուկների բուժման համար կիրառվում են հատուկ քսուքներ կամ սառը կոմպրեսներ, սակայն նման միջոցների բացակայության դեպքում կարելի է կիրառել նաև բավական տարածված բնական միջոցներ, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև շատ հասանելի։

Նման միջոցներն օգնում է զգալիրեն արագացնել ապաքինման գործընթացն ու մեղմում են տհաճ զգացողությունները, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից լավագույնները։

  • Կաղամբի տերևը խոհանոցային մուրճիկով տրորել մինչև տերևը հյութ արտազատի, այնուհետև դնել այն վնասված հատվածին ու ամրացնել կպչուն սպեղանիով կամ բինտով։ Թողնել կոմպրեսն ամբողջ գիշեր և փոխել առավոտյան։ Օրվա ընթացքում կոմպրեսն օգտագործելու դեպքում այն հարկավոր է փոխել կաղամբի տերևի չորանալուն պես։
  • Արդյունավետ կարող է լինել նաև աղաջրով կոմպրեսը։ Հարկավոր է տաք ջրով պատրաստել թունդ աղաջուր, թողնել լուծույթը սառչի, այնուհետև դրանով թրջած մաքուր կտորը դնել վնասված հատվածին ու թողնել մոտ 20 րոպե։
  • Թարմ օշինդրի խոտը տրոտել ու խյուս դարձնել, այնուհետև ստացված զանգվածը քսել վնասված հատվածին։ Կոմպրեսը հարկավոր է ժամանակ առ ժամանակ խոնավացնել մաքուր ջրով՝ թույլ չտալով, որ այն չորանա։ Այս միջոցը կարելի է կիրառել նաև քերծվածքների դեպքում։
  • Մաղադանոսի թարմ տերևները մանրացնել ու խյուս դարձնել, այնուհետև հնարավորինս հաճախ քսել կապտուկներին՝ թողնելով մեկ ժամ։
  • Վնասված հատվածը փաթաթել կռատուկի տերևով (տերևի ներքին կողմով), այնուհետև ծածկել պոլիէթիլենային թաղանթով ու բրդյա ծածկոցով և թողնել կոմպրեսն ամբողջ գիշեր։
  • Եզան լեզվի տերևները մանրացնել, տրոտել ու խյուս դարձնել, այնուհետև ստացված զանգվածը քսել վնասված հատվածին և թույլ վիրակապել։
  • 30 գրամ դեղատու քարխոտի չորացրած տերևներին ավելացնել կես լիտր եռման ջուր, 10 րոպե թրմել, այնուհետև քամել։ Մաքուր կտորը թրջել ստացված թուրմով ու դնել վնասված հատվածին։ Թրջոցը հարկավոր է թողնել մեկ ժամ։
  • Կաղամբի տերևներն ընկղմել տաք ջրի մեջ, այնուհետև խոհանոցային մուրճիկով այն մի փոքր տրորել ու մի քանի տերև դնել վնասված հատվածին՝ ամրացնելով բինտով։ Կոմպրեսը հարկավոր է փոխել յուրաքանչյուր երկու ժամը մեկ։ Սակայն հարկ է հիշել, որ այս միջոցի համար հարկավոր է ընտրել միայն կանաչ տերևներն ու հեռացնել դրանց բոլոր կոշտ հատվածները։
  • Այտուցով ուղեկցվող կապտուկի դեպքում արդյունավետ կարող է լինել նաև կաթնաշոռը։ Հարկավոր է 2 ճաշի գդալ կաթնաշոռին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, լավ խառնել ու ստացված զանգվածը քսել վնասված հատվածին։
  • Հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, այնուհետև ստացված խյուսը քսել վնասված հատվածին, ծածկել մաքուր բինտով կամ ախտազերծված կտորով և վիրակապել։ Կոմպրեսը հարկավոր է թողնել երկու ժամ։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:

Բացի այդ, երբեմն կապտուկները պայմանավորված են լինում շատ լուրջ վասվածքներով կամ անգամ որոշ վտանգավոր հիվանդութուններով, որոնց դեմ անհապաղ միջոցներ չձեռնարկելը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

 

Rate article