Սերկեվիլը ամենաօգտակար և բուժիչ միրգն է ,բուժում է աղեստամոքսային բոլոր հիվանդությունները

Դեռևս 4000 տարի առաջ սերկևիլի համեղ ու բուրավետ պտուղներն անվանում էին «ոսկե խնձորներ»:

Սերկևիլը համարվում էր սիրո, գեղեցկության, պտղաբերության ու ընտանեկան ջերմության խորհրդանիշը:

Այդ պատճառով էլ Հին Հունաստանում հարսանիքի օրը նորապսակները պետք է անպայման սերկևիլ ուտեին, որպեսզի նրանք առողջ լինեին ու ապրեին համերաշխ, բարի մթնոլորտում: Հին աշխարհի բոլոր բժիշկները խորհուրդ են տվել սերկևիլը կիրառել աղիքային հիվանդությունների, փորլուծության և բազաթիվ այլ հիվանդությունների ժամանակ:

Ամիրդովլաթը նշել է, որ սերկևիլի ծաղիկներից ստացված հյութը, կաթեցնելով աչքի մեջ, կարելի է լավացնել տեսողությունը: Ըստ նրա` սերկևիլի պտուղները մաքրում են լյարդը, իսկ սերկևիլի պտուղներից ստացված յոդը կարգավորում է քրտնարտադրությունը:

Չոր կամ թարմ պտուղը կիրառվում է աղեստամոքսային համակարգի քրոնիկ խանգարումների, միզապարկի բորբոքման, նյութերի փոխանակության խանգարման դեպքում։ Պեկտինային նյութերի պարունակությունը պտղի մեջ մոտ 4,5 տոկոս է, առկա է նաև մոտ 1,5 տոկոս ցելյուլոզա` այդ նյութերը չեն տրոհվում և չեն յուրացվում օրգանիզմում, դրանք կլանում են թունավոր նյութերը և հեռացնում օրգանիզմից։

Թարմ հյութը նույնպես հարուստ է պեկտինով, խնձորաթթվով, հեշտ յուրացվող շաքարներով, դաբաղանյութերով, պարունակում է կալցիում, մագնիում, կալիում, ֆոսֆոր, նատրիում, երկաթ, պղինձ, այլ միկրոտարրեր, ասկորբինաթթու, ենթավիտամին A, նիացին։

Սերկևիլենին հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ` բուժիչ հատկություններ ունեն տերևը, պտուղը, պտղահյութը, սերմը։ Սերկևիլենու տերևների դասավորությունը հերթադիր է, դրանք ամբողջաեզր են, ձվաձև կամ կլոր։ Տերևի երևացող կողմը կանաչ գույնի է, հակառակ կողմը` մոխրագույն խավոտ։

Երիտասարդ ճյուղերը նույնպես խավապատ են։ Տերևը մթերում են ծաղկման շրջանից հետո` հունիս-հուլիս ամիսներին, չորացնում օդափոխվող ծածկի կամ ջեռոցում` 40-50 C ջերմաստիճանի տակ։

Նույն պայմաններում են չորացնում նաև պտղի սերմերը, չորացրած հումքը պատված է սպիտակ թաղանթով և անհոտ է։ Չորացրած տերևի և սերմի պահպանման ժամկետը 1 տարի է։ Տերևը պարունակում է ասկորբինաթթու, բուսախեժ, լորձ, բույսին բնորոշ ալկալոիդներ, գլիկոզիդներ, դաբաղանյութ։

Տերևից ստացված պատրաստուկներն օգտակար են հիպերտոնիայի, բրոնխների ասթմայի, ստամոքսաբորբի, բարձր ներգանգային ճնշման, ստենոկարդիայի, առիթմիայի, շաքարային դիաբետի համալիր բուժման ընթացքում։

Սերմը պարունակում է մինչև 22,8 տոկոս լորձ, 10 տոկոս տանիդներ, 8 տոկոս ճարպեր, նաև օսլա, սպիտակուցային նյութեր, պեկտին, ներկանյութ, ֆերմենտ` էմուլսին, հանքային միացություններ, 0,53 տոկոս ցիանոգեն գլիկոզիդ ամիգդալին, որը թունավոր նյութ է, գրում է Doctors.am-ը :

 

Rate article