Պարզվում է 50 տարեկանում նոր սկսվում է հասունության շրջանը. Ահա թե ինչ են ասում գիտնականները

Լավ նորություններ 40, 50, 55-անց մարդկանց համար: Այսուհետ ծերացումը սկսվում է 75-ից հետո:

Մինչ վերջերս մարդու կյանքում կար 3 շրջան՝ երիտասարդություն, հասունություն եւ ծերություն: Այժմ հասունության շրջանը սկսվում է 50-ից եւ նշանավորվում է որպես նոր սկիզբ:

Ինչ գիտենք մենք հասունության մասին

Այն տեւում է մինչեւ 30 տարի՝ 50-75 տարեկան:

Ֆիզիկական եւ մտավոր ունակություններն այս շրջանում ոչ թե դանդաղում են, այլ երբեմն ավելի են ակտիվանում:

Որակային առումով սա ամենալավ շրջանն է մարդու կյանքում, երբ միավորվում են առողջությունը, ուժն ու կյանքի փորձը:

Առաջիկայում 50-75 տարեկանները կդառնան մոլորակի ամենամեծ տարիքային խումբը:

Մի վատնեք ձեր ժամանակը, հետո կզղջաք

Եթե 50 տարեկան եք, ուրեմն ձեզ համար ամեն բան հնարավոր է՝ նոր տպավորություններ, հրապուրանքներ, կարիերա, սեր, ճամփորդություններ, նոր հայացքով, նոր մտածելակերպով, առանց երեխաների ու նրանց հետ կապված հոգսերի, առանց պատասխանատվության, կյանքի հիանալի փորձով ու հասունությամբ:

Ապրեք երկար ու երջանիկ:

Rate article