Անհնար է խուսափել ծերացման հետևանքներից, սակայն դուք կարող եք դանդաղեցնել այդ ամենի ընթացքը և թույլ չտալ կնճիռներին փչացնել ձեր գեղեցկությունը։
Կանայք միշտ փնտրում ենք նոր միջոցներ, որոնք կօգնեն երիտասարդացնել դեմքը տնային պայմաններում, և մենք այսօր ուզում ենք կիսվել մի այդպիսի միջոցի բաղադրատոմսով։
Ինչպես պարզվել է, այն շատ լավ արդյունավետություն է ունենում նաև կոսմետոլոգիայի ոլորտում։ Եվ եթե դուք բնական միջոցների երկրպագու եք, ուրեմն՝ այս միջոցը ձեզ համար է։ Կաթնաշոռով դիմակ, որը կօգնի ազատվել կնճիռներից և ունենալ երիտասարդ տեսք։
Ակտիվ բաղադրիչների շնորհիվ կաթնաշոռով դիմակն ունակ է լավ տեսք հաղորդել մաշկին, դրա համար էլ այն ունենում է երիտասարդացնող արդյունք։ Մաշկն ունենում է ավելի առողջ տեսք, կնճիռները վերանում են, և դուք ունենում եք մի քանի տարով ավելի երիտասարդ տեսք։
Բաղադրիչներ՝ 1 ճաշի գդալ կաթնաշոռ, 2 ճաշի գդալ կաթ, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ մեղր։
Պատրաստումը՝ Խառնեք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ կամ այլ սարքի օգնությամբ։ Մեկ շատ կարևոր պայման․ կիտրոնի հյութը պետք է լինի թարմ, որպեսզի դուք ստանաք լիարժեք արդյունք։
Ստացված զանգվածը քսեք լվացած դեմքին և թողեք 15-20 րոպե, այնուհետև լվացվեք տաք ջրով։ Արդյունքները երկար չեն սպասեցնի։
Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ։