Լցոնած կարտոֆիլ. Այս ախորժելի ուտեստով կզարմացնեք Ձեր բոլոր հյուրերին

Արդյոք կգտնվի՞ մեկը, ով չի սիրում կարտոֆիլը մսով: Ահա ձեզ ենք ներկայացնում մի շատ համեղ համադրություն՝ ախորժելի տեսքով: Խճողակի (фарш) համար կարող եք օգտագործել ցանկացած միս:

Բաղադրիչները

  • Կարտոֆիլ — 15 հատ, Ֆարշ— 250 գրամ, Սոխ — 1 հատ, Տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած) ՝ ըստ ճաշակի, Թթվասեր — 50 գրամ, Սերուցքային կարագ — 50 գրամ

Պատրաստումը

Կարտոֆիլի կեղևը մաքրեք և մեջտեղից կտրեք: Դրեք ջրով կաթսայի մեջ թող կիսաեփ եփվի: Մսի ֆարշին ավելացրեք մանրացված սոխը, աղը, սև պղպեղը: Կարտոֆիլի մեջ փոսիկ բացեք և  լցրեք ֆարշը:

Առանջին ափսեի մեջ միասին խառնած թթվասերը, հալեցրած կարագը,  տոմատի մածուկը բացեք ջրով և լցրեք վրան: Այն կարող եք պատրաստել մեկ ամբողջական կարտոֆիլով՝ ներսից զգուշորեն անցք բացելով:

Եփեք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ:

 

Rate article