Երբևիցե պատրաստե՞լ եք կարտոֆիլը այս եղանակով, անմահական է ստացվում. ես սիրահարվել եմ այս ուտեստին

Կարտոֆիլի պատրաստման բազմաթիվ եղանակներ կան, մեկը սիրում է տապակած, մյուսը խաշած, ոմանք գժվում են պյուրեի համար:

Այս բաղադրատոմսով պատրաստած կարտոֆիլը դուր է գալիս բոլորին: Հիանալի տարբերակ է ընտանիքի անդամներին ուրախացնելու և հյուրերին հիացնելու համար:
Բաղադրիչներ` 1 կգ կարտոֆիլ, 50 գ պինդ տեսակի պանիր, 30 գ կարագ, 1 ճաշի գալ մայոնեզ, 1 ճաշի գդալ մանրացված սամիթ, ½ թեյի գդալ աղ, 4 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը` Կարտոֆիլը պետք լավ լվանալ և պատառաքաղով մի քանի տեղ ծակծկել: Եփել ջեռոցում 45 րոպեից 1 ժամ 180 աստիճանում:
Մինչ կարտոֆիլը եփվում է պանիրն անցկացնել մանր քերիչով:

Քերած պանրին ավելացնել կարագը, համեմել սխտորով, կանաչիով, մայոնեզով, նաև ըստ ցանկության այլ համեմունքներով: Ստացված զանգվածից գնդիկներ պատրաստել:

Եփված կարոտֆիլը սառեցնել վերևի հատվածում խաչաձև կտրվածք անել, կտրվածքի հատվածում դնել պանրի գնդիկները և կրկին դնել ջեռոցը մի քանի րոպեով, որպեսզի միջուկը փափկի: Անուշ լինի

 

Rate article